Posted in Ճամփորդություն

Ճամփորդներով` դեպի Թեժառույքի վանք

Մի քանի ամիս է, ինչ դաստիաւակների լաբորատորիայի անդամ եմ` ինչպես Նելի Արղությանն է ասում, խենթ ու խելառների միջավայրում։ Առաջին անգամ է` նրանց հետ ճամփա եմ ընկնում։ Խոսքն ու ժպիտը, բարձր ծիծաղը հումորային տրամադրությունը չլքեց մեզ օրվա ընթացքում։ Ազգային երգն ու պարով միշտ մեզ ուղեկցող սրամիտ խոսք ու բառով, հավես ընկերներով ուղևորվեցինք Կոտայքի մարզ` դեպի Թեժառույքի վանք ։ Աննկարագրելի սիրունություն բացահայտեցինք։ Ճանապարհը բարդ էր. թաց գետին, սղացող ոտքեր, ընկնող մարդիկ, բայց հասանք տեղ և ի֊նչ տեսնենք.մի հրաշագեղ գեղեցկություն կանգնած է անսահման կանաչի մեջ։ Տեղ հասնելուն պես մոռանում ես հոգնածությունը և քեզ նոր ծնվածի պես ես զգում։ Շարականների կատարմամբ մենք մեր սերն ու երազանքները փոխանցեցինք առ Աստված։ Ու հանկարծ սկսվեց անձրև, էն էլ ի֊նչ անձրև։ Հավաքվեցինք ընկանք ճամփա` այս անգամ ավելի բարդ ճամփա։ Անձրևը շարունակվում էր. գետինը ցեխ, բայց հավես ճամփորդներ, բարձ ծիծաղելով, ընկնելով և թրջվելով գնում են դեպի մեքենան։ Այս ճամփորդությունը գեղեցիկ էր անձրևով և թրջված ընկերներով…

Հեղինակ՝

Ողջույն, ես Նելլին եմ Կարապետյան։

Թողնել մեկնաբանություն