Posted in Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ 06․11-10․11

Աշխատակարգ 13․11-17․11

Աշխատակարգ 20․11-24-11

Աշխատակարգ 27․11-01․12

Բնագիտական փորձ

Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելանոց

Ճամփորդապատում

Ազգային, ավանդական խաղ

Կեքս <<Արջուկ>>

Ցուցահանդես-վաճառք

Posted in Հաշվետվություն, Հաշվետվություն 2022_2023

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոր սեբաստացիներ, նոր խաղալիքներ… հաշտ_համերաշխ մեր  փոքրիկ ընտանիքում հերթով _կարգով, գեղեցիկ նախագծերով ու ծեսերով ցտեսություն ենք ասում հոկտեմբերին։ Ամիսը հավես էր իր գույներով, տարատեսակ  խաղերով, գնդակով, ինքնագլորով, պարանով, սեղան_աթոռով… Ո՞վ չի սիրրում խաղող, ես կասեմ` քչերը, մեր խմբում` բոլորը։ Երբ մենք զբաղված էինք գինու պատրաստություններով, խմբի ամենափոքրիկները արագ_արագ պոկում և ուտում էին հատիկները (անկեղծ միջավայրում իրենց հանգիստ և խաղաղ են զգում)։

Շարունակել կարդալ “Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

հունիս ամսվա հաշվետվություն

Հունիսը աչքի ընկավ ոչ միայն ջերմությամբ, այլև միջոցառումների առատությամբ։ Տոնական Հունիս 1.
Երգ, պար, ծիծաղ, նվերներ, փուչիկներ։
Այն ավելի շքեղ դարձավ Կոմիտասյան երգերով։
Քանի որ հունիսն է, և ամառային արև, օրվա մեծ մասը անց ենք կացնում լողավազանում։ Ջուրը երեխաների պաշտամունքի առարկան է դարձել, և դժվարությամբ են բաժանվում նրա շոյանքներից։ Յուրաքանչյուր խաղ կատարվում է ջրում։ Ջրային խաղեր, մրցույթներ.  «ես կարողանում եմ լողալ», «ես սովորում եմ լողալ»։
Հետո եկավ հարսանեկան շաբաթը`
նախապատրաստական փուլից մինչև իսկական ծիսական հարսանիք։
Նախօրոք թխեցինք գաթաները, պատրաստեցինք փողկապներ, հարսնաքողեր։ Միջոցառումը սկսեցինք ազգային ծիսական երգերով` դհոլի ուղեկցությամբ։
Ուրախ անցավ նաև գլաքարերով խաղ_մրցույթի անցկացումը։ Նրանց ստեղծած պատկերները աչքի էին ընկնում յուրօրինակ գեղեցկությամբ, գունային բազմազանությամբ։
Չկա մի օր, որ սաները հեքիաթ չլսեն։ Նրանք իրենց ընկալմամբ պատմում-վերարտադրում են լսած հեքիաթները, որը զարգացնում է բանավոր խոսքը։

Երգուսուցում

Ջրային խաղեր`

Փսփաում են ընկերներով

Աղջիկ փախցնոցի

Լողազգեստների ցուցադրություն

Ջրային հրճվանք

Ջրային խաղ

Գունավոր գնդակներ

Խնձորուտոցի

Posted in Հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիսյան հավաքի ուղղություններ

Մայիսյան հավաքի աշխատակարգ

Օր նախակրթարանում

Մայիս ամիսը մեզ համար տոնական էր։ Համագործակցային աշխատանքներ ենք ունեցել ծնողական համայնքի հետ, որը նոր հմայք է հաղորդել սաների առօրյային։

Բազմաթիվ նախագծերով հագեցած ամիս էր։ Մայիսյան հավաքի ընթացքում իրագործել ենք մի քանի նախագծեր։

Շարունակել կարդալ “Մայիս ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Մայիսյան հավաքի երրորդ շաբաթվա հաշվետվություն

Մայիսյան հավաքի երրորդ շաբաթը սկսեցինք մարզական օրով։ Մարզականն,իհարկե, գրակշռում է խմբում, որովհետև սաների ամենասիրված զբաղմունքն է։ Բացի ֆիզիկական մարզումներից, մեծ տեղ ենք տալիս նաև շնչառական խաղերին, որը կենտրոնացնում է և՜ ուշադրությունը, և՜ շնչառական ակտիվությունը։

Շարունակել կարդալ “Մայիսյան հավաքի երրորդ շաբաթվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Մայիսյան 17_րդ հավաքի երկրորդ շաբաթվա հաշվետվություն

Մայիսյան հավաքի երկրորդ շաբաթը սկսեցինք տիկնիկագործությամբ։ Հրավիրել էինք տիկնիկագործ Բելլային, ով բավականին մանրամասն նկարագրում էր իր աշխատանքը։ Սաները ոչ միայն տեսան հերյունը, գունավոր թելերը, տիկնիկի մեջ լցվելիք սինդիպոնը, այլև շոշափեցին, ուսումնասիրեցին և օգնեցին ընկեր Բելլային։ Աշխատանքը,իհարկե, դյուրին չէր, մի քանի փուլից է բաղկացած, բայց շատ հետաքրքիր էր։ Առանջին փուլում հասցրեցինք ավարտել տիկնիկի գլուխը և ոտքերը, իսկ մյուս պարապմունքին այն ավարտին կհասցրվի։


,,Հեքիաթասաց մայրիկ,, նախագծով մեզ հյուր էր եկել մայրիկներից Գայանեն, նա կարդաց Ջ. Ռոդարիի ,,Երիտասարդ խեցգետինը,,։ Գաղտնիք չէ, որ երեխաները սիրում են հեքիաթ, հատկապես , եթե այն ներկայցնում են հետաքրքիր։

Շարունակել կարդալ “Մայիսյան 17_րդ հավաքի երկրորդ շաբաթվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Այս ամիսը հագեցած էր բոլոր ուղղություններով։ Աշխատանքային գործունեությունների սկզբը մեկնարկվեց միջինքի թխիկով: Ուտելիս երեխաները անհամբերությանբ սպասում էին կոճակի հայտնվելուն։

Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Մարտ ամիսը սկսեցինք տոնական եռուզեռով։ Նշեցինք մարտի մեկը` որպես գարնան առաջին օր։ Երեխաներից ոմանք բերեցին ձնծաղիկներ։ Անուհետև սկսեցինք նախապատրաստվել Մայրիկատոնին։ 《Ձոն մայրիկիս》 նախագծի շրջանակում նվերներ պատրաստեցինք մայրիկների համար։

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”