Posted in Լավաշթխիկի ծես

Լավաշթխիկ- հացթխիկ

Խմորը հունցելուց հետո անցում կատարեցինք լավաշը թխելու բուն արարողությանը:Երեխաների հետ միասին սկսեցինք բացել գնդերը և գրտնակել։ Խմբում տիրում էր մեծ ուրախություն, որովհետև սաները իրենք են թխելու-արարելու լավաշը: Լավաշթխիկի ընթացքը ուղեկցվում է ծիսական երգերով։ Ամենակարևոր պահը այն էր, երբ սաները մեծ գոհունակությամբ կերան իրենց պատրաստած լավաշը։