Posted in Ուսումնական նյութեր

Բացօթյա նախավարժանք

Օրը պայծառ էր, և հաճելի։ Սաների ընդունումը կազմակերպեցինք դրսում։ Նախավարժանքը մաքուր օդին շատ օգտակար էր. երեխաները գոհ էին, երջանիկ` հագեցած առավոտյան լիցքերով։

Posted in Կարապներ TV

Միջինքի օր. 3_րդ թողարկում

,,Կարապներ TV,, այսօրվա թողարկումը նվիրված էր Միջինքին։ Բա չիմանանք՞ կոճակը ում է ընկնելու։ Ամենազավեշտալին այն էր, որ բոլոր երեխաները ցանկանում էին` կոճակն իրենց ընկնի։

Իսկ թե ու՞մ է ընկել, դիտեք տեսանյութում։

Posted in Դաստիարակի օրագիր, Ըտանեկան դպրոց

Չարաճճի Մինելի

Մինելին մեր փոքրիկ չարաճճին է, նույնիսկ արտասանելու ժամանակ չարաճճիություն է անում։ Շատ քաղցր լեզու ունի, ընդունակ է, արագ արձագանքում է յուրաքանչուր ասածիս։ Այնքան համով է խոսում։ Պարտադիր լսե՜ք։

Posted in 《Մուտքի》ճամբար

,,Մուտքի ճամբարի,, ամփոփում

Վերպատրաստման վերջին օրվա սկիզբը տրվեց Սուրբ երրորդություն եկեղեցում։ Որպես կրթահամալիրի ծնող, աշխատող և ընտանիքի անդամ ծանոթ եմ ժամերգություն անցկացնելու կարգերին։ Համոզված եմ` մյուս մասնակիցները, որոնք նոր են ծանոթանում կրթահամալիրին, անակնկալի եկան։ Եկեղեցում ամենքս մեր մտքերով և մտորումներով երգում ենք հոգևոր երգերը և ակամա մասնակից լինում ժամերգությանը։

Շարունակել կարդալ “,,Մուտքի ճամբարի,, ամփոփում”