Posted in Ուսումնական նյութեր 2022_2023

Թթուդրիկ

Մինչ թթու դնելը նախ սաների հետ զրուցեցինք թթվի, դրա պատրաստման, անհրաժեշտ բանջարեղենների մասին: Խոհանոցային գործունեության ժամանակ մեզ օգնեց մեր Միայի մայրիկը։Գործունեության ընթացքում մեր բանջարեղենները դարձան թթվային զվարճալի կերպարներ։ Այսպիսով մենք սկսել ենք նախապատրաստվել  կրթահամալիրի տոնին և  Հարիսայի ծեսին, քանի որ  այդ օրերին էլ կհամտեսենք մեր համեղ թթուն:

Posted in Ուսումնական նյութեր 2022_2023

Թթուդրիկի ծես

Օրը՝ նոյեմբերի 4
Մասնակիցները`
 2-4 տարեկաններ, դաստիարակներ, ընտանիքի անդամներ

Նպատակն ու խնդիրները

  • Կրթահամալիրի տոնի նախապատրաստություն
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Սաներիճ մոտ ինքնուրույնության զարգացում

Նկարագրություն
Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը:

Posted in Ուսումնական նյութեր 2022_2023

Ալյուրաթերապիա

Ալյուրաթերապիա, քանի որ խմբում նոր երեխաներ ունենք, ովքեր   լացում են, փորձեցինք որևէ թերապիա կազմակերպել մթնոլորտը փոխելու համար։ Ի՞նչն է լավ հանդարտեցնում երեխաներին. դրսում քարերով, ցեխով, ավազով խաղալը... Այսօր եղանակը բարենպաստ չէ. որոշոցինք մնալ խմբում և զբաղվել ալյուրաթերապիայով։ Անսովոր պատկերներ, նկարներ տեսանք ալյուրի վրա` արև, ձեռք, ծաղիկ, չտարբերող պատկեր, լուսին…
Դե ասե՞ք հետո ինչ եղավ։ Այո՜, եղավ ալյուրով դիմակ_դիմափոշի։ Մի լավ ալյուրոտվեցին։ Զարգացավ մոտորիկան, երևակայությունը, շոշափելիքի զարգացումը…

Posted in Ուսումնական նյութեր 2022_2023

Հակաբացիլ նկարչական պլեներ» բաց միջավայրում

նկարչական հինգշաբթին անցկացրեցինք բակում: Նախապես դասավորեցինք անհրաժեշտ պարագաները և անցանք գործի: Ունկնդրելով կոմիտասյան երաժշտություն՝սաները ստեղծագործեցին գույներով: