Posted in Հաշվետվություն 2022_2023

Նոյեմբերի հաշվետվություն

Նախակրթարան

Երկարօրյայի կազմակերպում`

Խաղաշատ օր

Ընթերցանություն, ծաղիկների խնամք

Հեծանվավարություն

Զարդեր և վզնոցներ

Բիսերներով զարդեր

Շա՜տ համեղ հալվա

Փաթեթավորում ենք հալվաները

Հարիսայի ծես_տոնախմբություն

Ատամների հիգիենա. վարպետության դաս

Հավելյալ աշխատանք`

Շրջայց քոլեջով

Կենտրոնացնող խաղ

Օղակներով խաղ

Posted in Լուսաբանումներ

Հարիսայի ծես-տոնախմբություն

«Հարիսայի Ծեսը» կրթահամալիրյան այն սիրելի օր-տոներից է, որին նախորդում է մի ողջ շաբաթվա նախագծային գործունեություն։ Ծեսն ունի իր նախածեսը՝ թթվի ծեսը: Կրթահամալիրում դժվար է պատկերացնել հարիսան առանց թթվի: Հարիսայի ծեսը կրթահամլիրի տոնի անբաժան մասն է։ Օրը, տոնախմբությունից զատ, նշանավորովում է նաև ավանդական հարիսայի համտեսով։ Մեծով-պստիկով` որպես միասնականություն, մեկ սեղանի շուրջ նստում ենք ու վայելելում սիրելի ուտեստը։

Այս տարի օրը նշանավորվեց նաև ցուցահանդես_վաճառքով։ Երկու կարևոր միջոցառում միախմբեց` ազգայինը սիրող_տարածող մարդկանց։

Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

Շա՜տ համեղ հալվա

Պատրաստվում ենք հանգանակության օրվան։

Այսօր պատրաստել ենք հայկական ավանդական հալվա, որը եղել է և շարունակում է լինել շատերի ամենասիրելին: Այն պատրաստվում է շատ արագ և պարզ բաղադրիչներով, իսկ համն ուղղակի անմահական է:

Շատերն այս հալվան պատրաստում են բոլորովին այլ բաղադրատոմսով, սակայն պատրաստման այս եղանակն իդեալական է ստացվում:

Առաջարկում ենք ինքներդ փորձել և համոզվել դրանում:

Շարունակել կարդալ “Շա՜տ համեղ հալվա”
Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

Հարթակում ատամնաբույժ Աննա Գրիգորյանն է

Հյուսիսային դպրոցի 2․1 դասարան էր այցելել «Մարի կլինիկ» ստամատոլոգիական կլինիկայի մանկական ատամնաբույժ Աննա Գրիգորյանը։

Ավելին տեսանյութում՝

Posted in Նախագծեր

Վարպետության դաս.«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ

Թեմա՝  «Ատամների հիգիենա»

Օրը՝ Նոյեմբերի 24

Ժամը՝ 12.00-13:00

Վայրը՝ « Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզ:

Շարունակել կարդալ “Վարպետության դաս.«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ”
Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

Բիսերներով զարդեր

Գունավոր բիսերները, թելերն ու քարերը ճամբարականների վառ երևակայության ու շնորհքի շնորհիվ վեր են ածվում գեղեցիկ ու յուրահատուկ զարդերի՝ մատանիներ, թևնոցներ, ակնոցի կախիչներ և այլ աքսեսուարներ: