Posted in Ուսումնական նյութեր

Ծիսական հարսանիք

Աննկարագրելի են այսօրվա մեր զգացումները։ Ծիսական հարսանիք արեցինք ամառային լողափում։ Իսկական ավանդական հարսանիք` դհոլ զուռնով, երգ ու պարով, հարսնաքավորներով, քողերով, փողկապներով, բայց լողազգեստներով։
Արարողությունը սկսեցինք փեսաների այցելությամբ։ Դհոլ զուռնայով, երգ ու պարով եկան հարսնացուներ տանելու։ Նրանք գովաբանում էին ծիլ_ծիլ բեղերով քաջ տղաներին։ Աղջիկներն էլ պատասխան երգով ներկայացնում էին իրենց նազելի հարսնացուներին։ Ավանդության համաձայն` մասնակիցներին բաժանեցինք տարոսիկներ և գաթաներ։ Ամբողջ ընթացքում չէր պակասում երգն ու պարը, դհոլի զարկերի տակ ընթացող ջրոցին ու ուրախ խաղերը։