Posted in Նախագծեր

Հունիս ամսվա աշխատանքային գործունեություն

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Դաստիարակներց մեկը, սանին ուղեկցում է, դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր:

Շարունակել կարդալ “Հունիս ամսվա աշխատանքային գործունեություն”
Posted in Ճաշացանկ

ճաշացանկ 23.05_27.05

Երկուշաբթի 23.05

  • Նախաճաշ-Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց
  • Ճաշ-վարունգ, գազար, հավով վերմիշելով ապուր, հաց, պանիր
  • Հետճաշիկ-Մածուն, բիսկվիթ, հաց, հալվա

Երեքշաբթի 24.05

  • Նախաճաշ-միրգ, ձու, կարագ, հաց, լավաշ, պանիր
  • Ճաշ-հազար, վարունգ, գազար, կարտոֆիլի պյուրե, խաշած հավի կրծքամիս, հաց
  • Հետճաշիկ-հաց, սպաս, պանիր, թխվածքաբլիթ

Չորեքշաբթի 25.05

  • Նախաճաշ-միրգ, պանիր, մաննի, հաց
  • Ճաշ-պանիր, գազար, վարունգ, մսով ոսպով ապուր, հաց
  • Հետճաշիկ-մածուն, մակարոնով փլավ, հաց

Հինգշաբթի 26.05

  • Նախաճաշ-միրգ, կոմպոտ, կաթնաշոռով գաթա, հաց պանիր
  • Ճաշ-գազար, վարունգ, մսով դդմիկով ապուր, պանիր, հաց
  • Հետճաշիկ-հազար, բրնձով գազարով փլավ, հաց
  • Ուրբաթ 27.05
    • Նախաճաշ-միրգ, հնդկաձավարով շիլա, պանիր հաց
    • Ճաշ-վարունգ, մսով բորշչ, պանիր, հաց
    • Հետճաշիկ-մածուն, վարունգ, վերմիշելով փլավ, հաց
Posted in Հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիսյան հավաքի ուղղություններ

Մայիսյան հավաքի աշխատակարգ

Օր նախակրթարանում

Մայիս ամիսը մեզ համար տոնական էր։ Համագործակցային աշխատանքներ ենք ունեցել ծնողական համայնքի հետ, որը նոր հմայք է հաղորդել սաների առօրյային։

Բազմաթիվ նախագծերով հագեցած ամիս էր։ Մայիսյան հավաքի ընթացքում իրագործել ենք մի քանի նախագծեր։

Շարունակել կարդալ “Մայիս ամսվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Մայիսյան հավաքի երրորդ շաբաթվա հաշվետվություն

Մայիսյան հավաքի երրորդ շաբաթը սկսեցինք մարզական օրով։ Մարզականն,իհարկե, գրակշռում է խմբում, որովհետև սաների ամենասիրված զբաղմունքն է։ Բացի ֆիզիկական մարզումներից, մեծ տեղ ենք տալիս նաև շնչառական խաղերին, որը կենտրոնացնում է և՜ ուշադրությունը, և՜ շնչառական ակտիվությունը։

Շարունակել կարդալ “Մայիսյան հավաքի երրորդ շաբաթվա հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն

Մայիսյան 17_րդ հավաքի երկրորդ շաբաթվա հաշվետվություն

Մայիսյան հավաքի երկրորդ շաբաթը սկսեցինք տիկնիկագործությամբ։ Հրավիրել էինք տիկնիկագործ Բելլային, ով բավականին մանրամասն նկարագրում էր իր աշխատանքը։ Սաները ոչ միայն տեսան հերյունը, գունավոր թելերը, տիկնիկի մեջ լցվելիք սինդիպոնը, այլև շոշափեցին, ուսումնասիրեցին և օգնեցին ընկեր Բելլային։ Աշխատանքը,իհարկե, դյուրին չէր, մի քանի փուլից է բաղկացած, բայց շատ հետաքրքիր էր։ Առանջին փուլում հասցրեցինք ավարտել տիկնիկի գլուխը և ոտքերը, իսկ մյուս պարապմունքին այն ավարտին կհասցրվի։


,,Հեքիաթասաց մայրիկ,, նախագծով մեզ հյուր էր եկել մայրիկներից Գայանեն, նա կարդաց Ջ. Ռոդարիի ,,Երիտասարդ խեցգետինը,,։ Գաղտնիք չէ, որ երեխաները սիրում են հեքիաթ, հատկապես , եթե այն ներկայցնում են հետաքրքիր։

Շարունակել կարդալ “Մայիսյան 17_րդ հավաքի երկրորդ շաբաթվա հաշվետվություն”