Posted in Ծննդյան ծես (նախագիծ)

Ծննդյան ծես

Այսօր, մեր համեստ, սիրուն ու խելացի Մհերի ծննդյան օրն է։ Մհերի ցանկությունն էր տարեդարձը նշել ընկերների հետ, իսկ ընկերներն էլ ամենագեղեցիկ ձևով շնորհավորեցին հոբելյարին. հնչեցին օրիգինալ բարեմաղթանքներ և ցանկություններ։

Posted in Ծննդյան ծես (նախագիծ)

Էլենի տարեդարձը

Մեր համեստ, խելացի և գեղեցկուհի Էլենի տարեդարձն է այսօր։ Իր նման գեղեցիկ և լուսավոր անցավ ծննդյան արարողությունը. գովելով, երգելով, պարելով ուրախացրեցինք գեղեցկուհի Էլենին։

Posted in Ծննդյան ծես (նախագիծ)

Ծննդյան ծես

Մեր սիրուն, խելացի, համով Մայան դարձավ 4 տարեկան։ Սկզբում պատրաստեցինք տորթը, որից հետո սկսվեց գեղեցիկ ծննդյան արարողությունը։ Ամեն բան կատարվում է սաների ցանկությամբ. հե՜նց իրենք են որոշում օրվա անելիքը։

Posted in Ծննդյան ծես (նախագիծ)

Տարեդարձ է այսօր

Այսօր մեր Հասմիկի ծնդյան տարեդարձն էր։ Հասմիկը մեր խմբի ամենահամեստն է, քնքուշ, խելացի, իսկական հայուհի։ Կարևորը այն է, որ Հասմիկը իր ծննդյան օրը ուրախ անցկացրեց։ Երաժշտության հնչյունների ներքո ընկերները մի լավ գովեցին մեր համեստուհուն։ Եկավ երեխաների սիրելի պահը` տորթի ներս բերման և մոմավառության արարողությունը։

Posted in Ծննդյան ծես (նախագիծ)

Ջա՜ն, տարեդարձ է

Այս գեղեցկուհու տարեդարձն է այսօր։ Մերի՜ ջան, անուշ, քնքուշ աղջի՜կ, շնորհավո՜ր տարեդարձդ. թո՜ղ կատարվե՜ն բոլոր մանկական երազանքներդ։

Մեր գեղեցկուհի Մերին այսօր դարձավ չորս տարեկան։ Մերին իր տեսակով ակտիվ, պայծառ, գունագեղ աղջնակ է։ Իր ծնուննդն էլ իր նման գույնզգույն անցավ։Մի լա՜վ գովեցինք Մերիին, մի շարք բարեմաղթանքներ ցանկացանք, որից հետո պարեցինք և համտեսեցինք հյուրասիրությունը։

Posted in Ծննդյան ծես (նախագիծ)

Ծննդյան ծես (նախագիծ)

Ծննդյան ծես

Ծննդյան ծեսն այն յուրահատուկ օրերից է, երբ յուրաքանչյուրս անհամբեր սպասում ենք երեխաները առավել ևս։ Մե՜ծ սպասումի անհագ ցանկությամբ` երեխաները սպասում են իրենց նվերներին, տորթին, երազանքին։ Եվ ի ՞նչ պետք է անենք մենք, իհարկե այն հեքիաթի վերածել։

Շարունակել կարդալ “Ծննդյան ծես (նախագիծ)”