Posted in Ուսումնական նյութեր

Ծիրանահավաք

Անհամբեր ապասում էինք, երբ պետք է ծիրանը հասնի. ահա եկավ այդ օրը։ Ծիրանահավաք_բերքահավաք կազմկերպեցինք։ Քաղցր և կարմրաթուշ ծիրանները կարծես մեզ էին սպասում, իսկ սաների ոգևորությունը ավելի էր գեղեցկացնում ծեսը։

Posted in Հաշվետվություն

հունիս ամսվա հաշվետվություն

Հունիսը աչքի ընկավ ոչ միայն ջերմությամբ, այլև միջոցառումների առատությամբ։ Տոնական Հունիս 1.
Երգ, պար, ծիծաղ, նվերներ, փուչիկներ։
Այն ավելի շքեղ դարձավ Կոմիտասյան երգերով։
Քանի որ հունիսն է, և ամառային արև, օրվա մեծ մասը անց ենք կացնում լողավազանում։ Ջուրը երեխաների պաշտամունքի առարկան է դարձել, և դժվարությամբ են բաժանվում նրա շոյանքներից։ Յուրաքանչյուր խաղ կատարվում է ջրում։ Ջրային խաղեր, մրցույթներ.  «ես կարողանում եմ լողալ», «ես սովորում եմ լողալ»։
Հետո եկավ հարսանեկան շաբաթը`
նախապատրաստական փուլից մինչև իսկական ծիսական հարսանիք։
Նախօրոք թխեցինք գաթաները, պատրաստեցինք փողկապներ, հարսնաքողեր։ Միջոցառումը սկսեցինք ազգային ծիսական երգերով` դհոլի ուղեկցությամբ։
Ուրախ անցավ նաև գլաքարերով խաղ_մրցույթի անցկացումը։ Նրանց ստեղծած պատկերները աչքի էին ընկնում յուրօրինակ գեղեցկությամբ, գունային բազմազանությամբ։
Չկա մի օր, որ սաները հեքիաթ չլսեն։ Նրանք իրենց ընկալմամբ պատմում-վերարտադրում են լսած հեքիաթները, որը զարգացնում է բանավոր խոսքը։

Երգուսուցում

Ջրային խաղեր`

Փսփաում են ընկերներով

Աղջիկ փախցնոցի

Լողազգեստների ցուցադրություն

Ջրային հրճվանք

Ջրային խաղ

Գունավոր գնդակներ

Խնձորուտոցի

Posted in Կարապներ TV

Կարապներ TV #14

Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից  են: Պատմում են նախակրթարանի սաները։

Անսովոր սյուժե ներակայցվեց, և սաները իրենց երևակայությամբ լրացրին հեքիաթը ու նոր լուծումներ տվեցին։ Նրանք փնտրտուքներից հետո ընդվզեցին և ասացին,որ չկա մի երկիր, որտեղ մարդիկ կարագից լինեն։

Posted in Հարսանեկան

Հարսանեկան շաբաթ

Նախապատրաստական.

Ազգային խաղեր`

 « Աղջիկ փախցնոցի»

 «Աքլորակռիվ»

 «Գոմշակռիվ»

« Պարանձգոցի»

Հարսանեկան հագուստներ`

 Այլընտրանքային փողկապներ

Հարսնաքողեր

Ծիսական խոհանոց`

Համեղ գաթա

Ծիսական հարսանիք արեցինք ամառային լողափում։

Շարունակել կարդալ “Հարսանեկան շաբաթ”
Posted in Ուսումնական նյութեր

Ծիսական հարսանիք

Աննկարագրելի են այսօրվա մեր զգացումները։ Ծիսական հարսանիք արեցինք ամառային լողափում։ Իսկական ավանդական հարսանիք` դհոլ զուռնով, երգ ու պարով, հարսնաքավորներով, քողերով, փողկապներով, բայց լողազգեստներով։
Արարողությունը սկսեցինք փեսաների այցելությամբ։ Դհոլ զուռնայով, երգ ու պարով եկան հարսնացուներ տանելու։ Նրանք գովաբանում էին ծիլ_ծիլ բեղերով քաջ տղաներին։ Աղջիկներն էլ պատասխան երգով ներկայացնում էին իրենց նազելի հարսնացուներին։ Ավանդության համաձայն` մասնակիցներին բաժանեցինք տարոսիկներ և գաթաներ։ Ամբողջ ընթացքում չէր պակասում երգն ու պարը, դհոլի զարկերի տակ ընթացող ջրոցին ու ուրախ խաղերը։