Posted in Ծննդյան ծես (նախագիծ)

Ծննդյան ծես

Այսօր, մեր համեստ, սիրուն ու խելացի Մհերի ծննդյան օրն է։ Մհերի ցանկությունն էր տարեդարձը նշել ընկերների հետ, իսկ ընկերներն էլ ամենագեղեցիկ ձևով շնորհավորեցին հոբելյարին. հնչեցին օրիգինալ բարեմաղթանքներ և ցանկություններ։

Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ

Երկուշաբթի

Նախաճաշ

Միրգ

Ձու, կարագ

Պանիր, հաց

Ճաշ

Վարունգ, լոլիկ

Հավով, վերմիշելով ապուր

Հաց, պանիր

Ետճաշիկ

Մածուն, վարունգ

Հնդկաձավարով փլավ

Շարունակել կարդալ “Ճաշացանկ”
Posted in Без рубрики

Իմ նոր խաղալիքը. փաթեթ

Այս շաբաթ սաների մուտքը պարտեզ ակսվեց նոր խաղալիքներով։ Խաղալիքները զարգացնող են` փազլ, քուղերով խաղ, թվերով լեգոներ…
Սենյակը լցվեց նոր խաղալիքների բույրով և երեխաները մեծ հրճվանքով դիտում և խաղում էին։ Հաճելի էր, որ նրանք անկաշկանդ մեկը մյուսին էին տալիս իրենց բերած խաղալիքները։

Մերին և իր խաղալիքը

Ինքնուրույն Մերին

Մինելին և իր խաղալիքը

Սարքիսը և իր խաղալիքը

Մուշեղը և իր խաղալիքը

Posted in Ուսումնական նյութեր

Ամսվա ոտանավորներն ու հեքիաթները

Ճամփորդները
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։


_ Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,- հարցրեց վերևից բակում պառկած շանը։
_ Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին։
_Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։
Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։
Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
_ Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսն ու վազեց։
_ Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
_ Գնում ենք աշխարհ տեսնելու,- պատասխանեց աքլորը։
_ Օ՜, ինչ լավ բան եք մտածել,-խոսեց աղվեսը։-Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
_ Ես համաձայն եմ,- ասավ աքլորը.- տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։
_Ո՞րտեղ է ընկերդ։
_ Էն թփի տակին։
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,- մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
_ Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,- ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

Շարունակել կարդալ “Ամսվա ոտանավորներն ու հեքիաթները”
Posted in Ես սեբաստացի եմ

Նոր սեբաստացի` Աննան

Աննան խմբի ամենակրտսերն է։ Ինքնուրույն ուտում է, խաղում։ Իր տարիքին անհամապատասխան`շատ մեծիկ է։ Մայրիկին չի՜ ուզում, չի՜ տրտնջում։ Սիրում է հաճախել պարտեզ և զբաղվել իր սիրած պլաստիրինով։

Posted in Ուսումնական նյութեր

Ուրախ սեպտեմբերի 1

Սեպտեմբերի 1_ը մեզ համար և հրաժեշտի և հանդիպման երանելի ակնթարթներ ուներ։ Խմբի մեծամասնոիթյունը տեղափովեց հինգտարեկանների խումբ։ Հերթը նոր սեբաստացիներինն էր։ Նրանք եկան փուչիկներով, ծաղկեփնջերով` մայրիկների ձեռքը բռնած։ Երեխաներից շատերը հետաքրքրությամբ դիտում էին իրենց խաղասենյակը։ Ոմանք լացում էին, ոմանք ուրախ էին ու ժպտում։ Մենք սիրով գրկեցինք բոլորին էլ , և համոզված ենք , որ շուտով կդառնան իսկական սեբաստացիներ։