Posted in Աշխատանքային նախագծեր, Աշխատանքային նախագծեր 2022_2023

«Սեբաատացու օրեր, կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ

Թթուդրիկի ծես

Հարթակում ծնողն է. «Վարպետության դաս»

Հարթակում ծնողն է. «Գաթաթխիկ»

Հեքիաթասած մայրիկը

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Մեր բակի սերկևիլը

Բնագիտական փորձ

Posted in Աշխատանքային նախագծեր

Հուլիս ամսվա աշխատանքային նախագծեր

Նախակրթարանի օրացույց 

Ամառային պարտեզ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Ջրային խաղեր

Վարդավառի ծես նախագիծ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Դաստիարակներց մեկը, սանին ուղեկցում է, դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր:

Ամառային լողավազան-լողափի խնամք։
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են  ղգեստափոխվում։ Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

Նախակրթարանի ծեսերի փաթեթ

Բա՜րև, ջուր

Անձրևաբեր ծես

Վարդավառի ծես

Ծիրանածես

Ձմերուկածես

Հակաբացիլ

ԿոմիտասԲացօթյա քուն, քնի ծես,

Աստղափայլ օրորներ:

Շաբաթվա յուրաքանչյուր օրն սկսում ենք նախավարժանքով և լողավազանի ուրախ ջրային խաղերով։

Երկուշաբթի֊ Ջրային պատերազմներ

Ջրային ատրճանակներով և պոմպերով փորձում ենք 《Կրակել》 մեկանգամյա բաժակների վրա, իսկ վերջում՝ ջրոցի։

Երեքշաբթի֊ Օճար սեփական ձեռքերով

Բալի օճառի բաղադրատոմսը

Բալի օճառը հաճելի բուրմունք ունի, մաշկը դարձնում է մետաքսանման։ Միացություն:

Թափանցիկ օճառի հիմք — 100 գ.

Մասուր, ֆուկուս, խաղողի կորիզ, վարդի յուղ։ Յուրաքանչյուր յուղ 1/3 թեյի գդալ է։

Թարմ քամած բալի հյութ — 10-20 մլ:

Շաքարավազ — 1/2 թեյի գդալ:

Ներկանյութեր՝ վարդագույն, կարմիր, բորդո։

Հալած օճառի հիմքի մեջ լցնել տաքացրած բալի հյութը շաքարով, ավելացնել յուղեր և մանրակրկիտ խառնել։ Խառնուրդը լցնել երեք բաժակների մեջ և յուրաքանչյուրին տարբեր ներկ ավելացնել։ Ապա բաժակներից օճառը լցնել կաղապարների մեջ՝ խառնելով գույները։

Չորեքշաբթի֊ Ջա՜ն, ամառային լողափ, ուրախ ցնցուղ։

Հինգշաբթի֊ Համեղ խոհանոց

Պատրաստում ենք ծիրանով պիրոգ։

Ուրբաթ֊ Երգուսուցում, բլբլոցներ, ջրային խաղեր, ջրաշխարհ։

Ջրային խաղիկ Կլոր պար,

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

Ջրային շրխկան Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե, ձիուկ, հո՛պ,

Քարեն վեր, դարեն վեր,

Սիրուն ձիուկ, դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հոպ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր, մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ, իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռու՛, պռու՛, պռու՛,

Այժմ կեցիր դու,

Ու արի, կեր գարի,

Գիրուկ ձիուկ քաջարի.

Պռու՛, պռու՛, պռու՛,

Դու՛, դու՛, դու՛:

Ծափխաղեր

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով

Փլավ կեփենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,

Մենք էլ կուտենք մատիկներով:

Ջրային ասիկ

Ասեմ, չասեմ, լավ բան ասեմ,

Քթիդ խփեմ, քեզի խաբեմ:

Բան ասեմ, բամբակ ասեմ,

Քնթիդ խփեմ, ջա՜ն, ջա՜ն ասեմ։

Բակային խաղ ֊ Զիլինա

Երեխաները կլոր շրջան են կազմում, իրար ձեռք բռնած` սկսում են պտտվել: Պտտվելու ընթացքում երգում են «Զիլինա-զիլինա, հո՛պ զիլինա, զիլինա»Երբ լսում են «հոպ -զիլինան» պետք է միանգամից բոլորը կքանստեն` առանց ձեռքերը բաց թողնելու: Այն երեխան, ով չի հասցնում կքանստել, անցնում, նստում է շրջանի մեջտեղում, իսկ մյուսները շարունակում են խաղը, մինչև շրջանում կմնա երեք երեխա։

Ազգային խաղ ֊Թզուկներ ու հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն ասում է`հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում, բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Գործունեությունները ըստ շաբաթների`

Հուլիսի 4_8

Ջրային խաղեր, երգեր, պարեր

ԱՆձրևաբեր ծեսին ընդառաջ, խաղում ենք ջրային չփչփոցներ

Տեխնոլոգիա֊ 《Իմ ձեռքով թղթե ծիրան》

Հեքիաթ_ներկայացում֊《Պաղպաղակե դղյակը》

Երգուսուցում

Հուլիս֊11_15

Համեղ խոհանոց֊ ծիրանով պիրոգ

Ծիրանով ֆրեշ

Ջրային խաղիկ֊ 《Կլոր պար》

Օճառ սեփական ձեռքերով

Մարզական խաղեր

Հուլիսի֊18_22

Պատրաստում ենք խաչբուռ

Վարդավառի նախապատրաստական աշխատանքներ

Ջրային խաղ ֊զմփիկ զարկեմ

Երգուսուցում֊վարդավառի ծեսին ընդառաջ

Ջրային շրխկան֊փայտե ձիուկ

Հուլիս֊25_29

Ջրային ասիկ

Վարդավառը հասել ա,

Բան ու գործս թարսել ա,

Թե սիրել ես, ջուր շաղ տուր,

Կրակս թեժացել ա…

Ազգային խաղ֊《Զիլինա》

Երգուսուցում

Տեպնոլոգիա֊ Թղթե նավակներ

Ասիկներ

Ասեմ, չասեմ,

Լավ բան ասեմ,

Քթիդ խփեմ,

Քեզի խաբեմ:

Բան ասեմ,

Բամբակ ասեմ,

Քնթիդ խփեմ,

Ջա՜ն, ջա՜ն ասեմ։