Posted in Ծննդյան ծես (նախագիծ)

Ջա՜ն, տարեդարձ է

Այս գեղեցկուհու տարեդարձն է այսօր։ Մերի՜ ջան, անուշ, քնքուշ աղջի՜կ, շնորհավո՜ր տարեդարձդ. թո՜ղ կատարվե՜ն բոլոր մանկական երազանքներդ։

Մեր գեղեցկուհի Մերին այսօր դարձավ չորս տարեկան։ Մերին իր տեսակով ակտիվ, պայծառ, գունագեղ աղջնակ է։ Իր ծնուննդն էլ իր նման գույնզգույն անցավ։Մի լա՜վ գովեցինք Մերիին, մի շարք բարեմաղթանքներ ցանկացանք, որից հետո պարեցինք և համտեսեցինք հյուրասիրությունը։

Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ 28.02-04.03

Երկուշաբթի 28.02.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց։

Ճաշ՝

  • Աղցան, վերմիշելով փլավ, պանիր,հաց, մածուն։

Հետճաշիկ՝

  • Թխվածքաբլիթ զեբրա, հաց, մածուն։
Շարունակել կարդալ “Ճաշացանկ 28.02-04.03”
Posted in Նախագծեր

Ռոդարի+Աղայան (նախագիծ)

Նախագիծը` Ռոդարի+Աղայան

Մասնակիցներ` 2֊5 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, երգի դաստիարակ

Ժամանակահատված` 01.03 ֊ 30.04

Նպատակը՝

  • Իրականացնել «Ռոդարի+Աղայան» նախագիծը նախակրթարաններում, 2-5
  • տարեկանների խնամքի և զարգացման խմբերում և ընտանիքում։
  • Նախագծի նպատակը՝  ծանոթացում Ղ. Աղայանի, Ռոդարիի ստեղծագործություններին. Սովերել երևակայել, ստեղծագործել:
Շարունակել կարդալ “Ռոդարի+Աղայան (նախագիծ)”
Posted in Նախագծեր

Մայրիկատոն (Նախագիծ)

Անվանումը՝ «Ձոն մայրիկիս»

Մասնակիցներ՝ 2֊5 տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ

Պատասխանատուներ` Նելլի Կարապետյան, Լիլիթ Հովհանիսյան

Ժամը` մարտի 7֊ին, ժամը 11֊ին
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Շարունակել կարդալ “Մայրիկատոն (Նախագիծ)”
Posted in Ծննդյան ծես (նախագիծ)

Ծննդյան ծես (նախագիծ)

Ծննդյան ծես

Ծննդյան ծեսն այն յուրահատուկ օրերից է, երբ յուրաքանչյուրս անհամբեր սպասում ենք երեխաները առավել ևս։ Մե՜ծ սպասումի անհագ ցանկությամբ` երեխաները սպասում են իրենց նվերներին, տորթին, երազանքին։ Եվ ի ՞նչ պետք է անենք մենք, իհարկե այն հեքիաթի վերածել։

Շարունակել կարդալ “Ծննդյան ծես (նախագիծ)”
Posted in Ուսումնական նյութեր

Հաճելի, օգտակար զբոսանք

Հաճելի և օգտակար զբոսանք։ Գարնանային եղանակ է Երևանում. մաքուր օդ, գեղեցիկ եղանակ։ Գարնան շունչը պարուրեց բոլոիս, դրսում նախավարժանքը անցավ հաճելի։ Երեխաները հաճույքով խաղում են բացօթյա խաղեր, թռնոցիներ։ Նախավարժանքից հետո խաղացել ենք ազգային խաղեր, մրցել վազքով։

Posted in Ուսումնական նյութեր

Հեքիաթ_ներկայացում <>

Բարեկենդան օրեր է,

Խելքս գլխես կորեր է։

Ահա եկան Բարեկենդանի օրերը. նախակրթարանի սաները ակտիվ պատրաստվում են։ Սովորել ենք ասիկներ, հեքիաթ, երգեր...։ Այսօր որոշեցինք գեղեցիկ ներկայացնել <<Բարեկենդան>> հեքիաթը. ստացվեց հեքիաթ_ներկայացում։