Posted in Ուսումնական նյութեր

Կավճանկրաչություն

Գունավոր կավիճներով  գունազարդում էինք նախակրթարանի բակի պատը։ Սաները նկարել էին կապույտ երկինք,   վարդագույն և դեղնակարմիր արև, ծաղիկներ և ամենքն իրենց պատկերացմամբ հետաքրքիր պատկերներ:  Մի լավ խզբզեցին և գունավորեցին։

Posted in Ուսումնական նյութեր

Ամսվա ոտանավորներն ու հեքիաթները

Ճամփորդները
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։


_ Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,- հարցրեց վերևից բակում պառկած շանը։
_ Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին։
_Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։
Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։
Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
_ Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսն ու վազեց։
_ Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
_ Գնում ենք աշխարհ տեսնելու,- պատասխանեց աքլորը։
_ Օ՜, ինչ լավ բան եք մտածել,-խոսեց աղվեսը։-Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
_ Ես համաձայն եմ,- ասավ աքլորը.- տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։
_Ո՞րտեղ է ընկերդ։
_ Էն թփի տակին։
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,- մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
_ Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,- ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

Շարունակել կարդալ “Ամսվա ոտանավորներն ու հեքիաթները”
Posted in Ուսումնական նյութեր

Ուրախ սեպտեմբերի 1

Սեպտեմբերի 1_ը մեզ համար և հրաժեշտի և հանդիպման երանելի ակնթարթներ ուներ։ Խմբի մեծամասնոիթյունը տեղափովեց հինգտարեկանների խումբ։ Հերթը նոր սեբաստացիներինն էր։ Նրանք եկան փուչիկներով, ծաղկեփնջերով` մայրիկների ձեռքը բռնած։ Երեխաներից շատերը հետաքրքրությամբ դիտում էին իրենց խաղասենյակը։ Ոմանք լացում էին, ոմանք ուրախ էին ու ժպտում։ Մենք սիրով գրկեցինք բոլորին էլ , և համոզված ենք , որ շուտով կդառնան իսկական սեբաստացիներ։

Posted in Ուսումնական նյութեր

Մեղրագովք

Մեղրի նման քաղցր և հիշարժան էր մեղրատոնը։ Փոքրիկները թևիկներով և դիմակներով դարձել էին ժրաջան մեղուներ։ Պարելով, շրջան կազմած` նրանք ներկայացնում էին ծաղիկներից նեկտար հավաքելու շարժումները։ Սաները փոքրիկ բաժիններով համտեսի բերեցին անուշաբույր մեղրը։ Ծանոթացան մեղրի պատմությանը, նրա բուժիչ հատկություններին ու կարևորությանը։

Posted in Ուսումնական նյութեր

Նախակրթարանի առօրյան

Մի փոքրիկ ֆիլմով ձեզ ենք ներկայացնում նախակրթարանի առօրյան։ Սաները սիրով գալիս են,լավ իմանալով, որ այստեղ նրանք տանն են։ Ներս մտնելուն պես փոխում են կոշիկները, հագնում լողազգեստը և անցնում գործի. խնամում են լողափը, մաքրում են աղբից, դասավորում են աթոռները, բացում են լողավազանը։ Նրանք բոլորն էլ իրնքնուրույն են, օգնում են մեկը մյուսին։ Սաները իրենք են բացում անկողիները միջօրեի քնի ժամանակ, նույնը կրկնում են տանը երեկոյան քնի ժամանակ։ Հաճելի է , որ սաները ինքնուրույն են դառնում։ Կա նաև փոքրիկ մրցակցություն, թե ով է ավելի ճիշտ ու գեղեցիկ բացում ու ծածկում անկողինը։

Posted in Ուսումնական նյութեր

Աբստրակտ նկարչություն, ջրային խաղեր

Նախակրթարանի առօրյան , չնայած ամառային շոգին,ուրախ և եռուն է անցնում։ Այս անգամ փորձեցինք մի փոքր այլ ձևով կազմակերպել նկարչության պարապմունքը։ Սաները նկարում էին սեղանի տակ պարկած գորգին։

Հեռահաղորդակցման զգայարնները ակտիվացնելու համար լողավազանի մոտ,կապած աչքերով, ձեռքի ափերով միմյանց էին փոխանցում ջուրը։

Posted in Ուսումնական նյութեր

Վարդավառը հասել է

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։