Posted in Ուսումնական նյութեր

Նախակրթարանի առօրյան

Մի փոքրիկ ֆիլմով ձեզ ենք ներկայացնում նախակրթարանի առօրյան։ Սաները սիրով գալիս են,լավ իմանալով, որ այստեղ նրանք տանն են։ Ներս մտնելուն պես փոխում են կոշիկները, հագնում լողազգեստը և անցնում գործի. խնամում են լողափը, մաքրում են աղբից, դասավորում են աթոռները, բացում են լողավազանը։ Նրանք բոլորն էլ իրնքնուրույն են, օգնում են մեկը մյուսին։ Սաները իրենք են բացում անկողիները միջօրեի քնի ժամանակ, նույնը կրկնում են տանը երեկոյան քնի ժամանակ։ Հաճելի է , որ սաները ինքնուրույն են դառնում։ Կա նաև փոքրիկ մրցակցություն, թե ով է ավելի ճիշտ ու գեղեցիկ բացում ու ծածկում անկողինը։

Posted in Ծննդյան ծես (նախագիծ)

Էլենի տարեդարձը

Մեր համեստ, խելացի և գեղեցկուհի Էլենի տարեդարձն է այսօր։ Իր նման գեղեցիկ և լուսավոր անցավ ծննդյան արարողությունը. գովելով, երգելով, պարելով ուրախացրեցինք գեղեցկուհի Էլենին։

Posted in Ուսումնական նյութեր

Աբստրակտ նկարչություն, ջրային խաղեր

Նախակրթարանի առօրյան , չնայած ամառային շոգին,ուրախ և եռուն է անցնում։ Այս անգամ փորձեցինք մի փոքր այլ ձևով կազմակերպել նկարչության պարապմունքը։ Սաները նկարում էին սեղանի տակ պարկած գորգին։

Հեռահաղորդակցման զգայարնները ակտիվացնելու համար լողավազանի մոտ,կապած աչքերով, ձեռքի ափերով միմյանց էին փոխանցում ջուրը։

Posted in Ուսումնական նյութեր

Վարդավառը հասել է

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։

Posted in Ծննդյան ծես (նախագիծ)

Ծննդյան ծես

Մեր սիրուն, խելացի, համով Մայան դարձավ 4 տարեկան։ Սկզբում պատրաստեցինք տորթը, որից հետո սկսվեց գեղեցիկ ծննդյան արարողությունը։ Ամեն բան կատարվում է սաների ցանկությամբ. հե՜նց իրենք են որոշում օրվա անելիքը։

Posted in Ուսումնական նյութեր

Խաղ_մրցույթ

Առողջական նպատակներով այսօր խաղ_մրցույթ ենք անցկացրել։ Լողավազանի կողքին թափված կլոր խճաքարերի վրա սաները արագ վազքով պիտի հասնեին նպատակակետին, ուր դրված էր հաղթական խնձորը։ Հաճելի էր, որ սաները իրենց մրցանակը զիջում էին պարտված ընկերուհուն։ Խաղը վերածվեց ընկերասիրության և նրբամտության դասի։

Posted in Ուսումնական նյութեր

Կարապներ TV #16

Շունը, որը հաչել չգիտեր

Երբ եկավ հեքիաթի ժամը, սաների առաջարկով նրանք ներկայացրին իրենց ամենասիրելի հեքիաթը 《Կարապներ》TV_ում։ Հեքիաթը պատմեցին Մուշեղը, Դավիթը, Արփին, Էլենը և Հարությունը։ Ոգևորությունը կատարյալ էր. նրանց միջամտում էին նաև մյուսները, լրացումներ անում, մոռացված դրվագները վերականգնում։