Posted in Ճամփորդություն

Երբ Հուռին հանդիպում է անխելք մարդուն

Անբան Հուռի մանկական, երաժշտական, զվարճալի և ուսուցողական ներկայացում։ Ի դեպ այս ներկայացումը տարբերվող էր` Հուռին հսնդիպում է անխելք մարդուն։ Անխելք մարդը դառնում է իմաստուն, Հուռին էլ` աշխատասեր։

Posted in Ճամփորդություն, Ուսումնական Նախագծեր

Դեպի սահադաշտ. Ձմեռային մարզական խաղեր 2024

Ճամփորդության օրը՝ Հունվարի 26

Ճամփորդության վայրը ՝ Գեղասահքի մարզադպրոց

Ճամփորդության մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի 4.2 դասարանի ջոկատայիններ

Ճամփորդության պատասխանատուներ՝
Նելլի Կարապետյան, Գայանե Խաչատրյան

Մարզիչ՝ Լյովա Սարգսյան

Շարունակել կարդալ “Դեպի սահադաշտ. Ձմեռային մարզական խաղեր 2024”
Posted in Ճամփորդություն

Ջրվեժ անտառապարկ արգելոց- ամփոփում

Հունվարյան ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակաում 2.1 դասարանի ջոկատի հետ այցելեցինք Ջրվեժ անտառապարկ։

Տարածքը շատ գեղեցիկ էր, ամբողջությամբ ծառերը ձյունով էին ծածկված, իսկ սովորողները ոգևորած այս ու այն կողմ էին վազվզում։

Հասնելով Ջրվեժ անտառապարկ, քայլքով բարձրացանք արգելոցի բարձրադիր հատվածը, որտեղ սովորղները սկսեցին սահնակներով սահել։

Կից ներկայացնում եմ լուսանկարները և տեսանյութը`

Posted in Ճամփորդություն

Աշնանային թափառումներ Ջրվեժի անտառապարկում

Հերթական ուսումնաճանաչողական ճամփորդությունն իրականացրինք՝ զվարճանքով, ժպիտներով և ,իհարկե, նորի իմացությամբ:

Ճանապարհին մեզ ուղեկցում էին բարձր տրամադրությունն ու սովորած երգերը և բանաստեղծությունները։ Եղանակը որոշել էր մեզ գոհացնել՝ պայծառությամբ և տաքությամբ։ Դեպի անտառ տանող ճանապարհը սպասվածից ավելի հետաքրքիր էր. մեզ սպասում էր ոսկե աշունը․ մի քանի գույներով համեմված։ Լճի ափին նկարչական պլեներ իրականացրեցինք։ Սովորողները թղթին էին հանձնում իրենց զգացածն ու պատկերացրածը։

Անցաք եղևնիների պուրակով՝ ինձ համար ամենասպասվածն էր։ Ձմռան գեղեցկուհիները ասես ժպտում էին և մեզ էին կանչում։

Ավելին տեսանյութում՝

Posted in Ճամփորդություն

Դեպի Սևանա լիճ, Մաշտոցներ բարձրունք

Մասնակից լինելով շատ արշավների, այս մեկը իր մասնակիցներով տարբերվում էր։ Սովորողների փայլող հայացքները՝ իրենց առջև դրված խնդրի հաղթահարումից հետո։ Քննարկվող հարցերը միանգամայն տարբերվում էին, որը հետևանքն էր տեղեկացված լինելու:

Հայաստան։ Փոքրիկ երկիր` լի գողտրիկ տեսարաններով։ Այս անգամ տեսարանի գեղեցկությանը միանում էր նաև փոքրիկ մատուռը, իր Սուրբ ջրով։

2023-2024 ուսումնական տարին ճամփորդությունների համար համարում ենք բացված, իսկ առաջին բարձրունքը՝ հաղթահարված։

Posted in Ճամփորդություն

Բարձունքի հաղթահարում. Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցի

Հարավային դպրոցի առաջին և երկրորդ դասարանի սովորողները՝ «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում ևս մեկ ճանաչողական, հայրենագիտական ճամփորդություն ունեցանք դեպի Լուսագյուղ,  Վերի վանք՝ Թուխ Մանուկ եկեղեցի։ Հաղթահարեցինք գյուղից դեպի վանք տանող բարձունքը:

Մանրամասները՝ տեսաֆիլմում