Posted in Ուսումնական նյութեր

Նախակրթարանի առօրյան

Օրը սկսվեց սաներին դիմավորելով։ Իմ և սաների ծանոթությունը շատ հետքրքիր էր։ (Ճանաչողական փուլը համարում եմ հաղթահարված)։ Երբ սկսեցինք մարմնամարզությունը և խաղը, ես հասկացա` ինչպես խաղալ երեխաների հետ։ Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար:Որքան ավելի քիչ վերահսկեք ու կառուցվածքային դարձնեք խաղը, այնքան այն ավելի հետաքրքիր կլինի երեխայի համար: Սաները իրենք են առաջարկում  շարժումները, իրենք են որոշում հերթականությունը. կուզեն` կշարժեն ոտքերը, կուզեն` կշարժեն ձեռքերը…։ Հետաքրքիր, բովանդակալից, ինչպես նաև այլընտրանքային խաղերը ստեղծում են հենց իրենք` երեխաները։
Այս ամենին հաջորդեց երգուսուցումը` տյառնընդառաջին ընդառաջ սովորում ենք խաղերգերը։