Posted in Ուսումնական նյութեր

Հունիսմեկյան գույներ, ժպիտներ…

Գույներ, ժպիտներ, բարձր ծիծաղ, քնքուշ հայացքներ, ներքուստ ուրախացող հոգիներ։ Այո՜, այս այն էմոցիաներն են, որ զգում են երեխաները։ Իհարկե, ինձ համար երեխաների տոնը ամեն օր է, ու նրանք այս զգացողություննեը պետք ամեն օր զգան։ Ամեն օր երեխաների համար տոն պետք է դարձնել. չէ՞ որ նրանց այնքան քիչ բան է հարկավոր։ Այսօր ` հունիսի 1_ին, նրանք իրենց էլ ավելի ապահով ու սիրված են զգում։ Ընդամենը գունավոր փուչիկներ, պաղպաղակ , քաղցրավենիք և տեսեք նրանց հրճվանքը…