Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ 06.06_10.06

Երկուշաբթի 06.06

  • Նախաճաշ-միրգ, ձու, հաց, լավաշ, վարունգ, պանիր
  • Ճաշ-վարունգ, գազար, պանիր, հաց, հավով բրնձով ապուր
  • Հետճաշիկ-պղպեղ, կաղամբ, վերմիշելով փլավ, մածուն, հաց
Շարունակել կարդալ “Ճաշացանկ 06.06_10.06”
Posted in Նախագծեր

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը: Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է:  Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է:

Շարունակել կարդալ “Լողափի կազմակերպման և շահագործման կարգ”
Posted in Նախագծեր

Լողափնյա, ջրային խաղեր

Ամառային լողափ, լող, լողափնյա խաղեր, ջրային և բակային խաղեր։

Օրը՝ Հունիսի 1-30

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ։

Նպատակը՝ ջրային խաղեր, ջրային չփչփոցներ, լողալու հմտությունների ցուցադրում, լողափնյա խաղեր։

Ծրագրում՝

  • Ջրային խաղեր` գնդակով խաղ, վոլեյբոլ հաշվում են փուչիկները
  • Իմ փոքրիկ օգնականը. պատևաստում ենք փուչիկով թևիկներ
  • Ցնցուղախաղ. ցնցուղներով լվանում ենք քարերը, ներկում
  • Փորձում ենք սովորել լողալ
  • Սովորում ենք շունչը պահել ջրի տակ, ոտքերով լողալ, ոտքերով և ձեռքերով լողալ
  • Փրփրախաղեր
  • Լողավազանի մեջ գունավոր գնդակների խմբավորում
  • Լողազգեստների ցուցադրություն
  • Լողավազանը լվանալու ծես
  • Սպորտլանդիա, ո՞վ գլխարկով ջուրն արագ կփոխանցի
  • Սպունգով ջուր քամոցի
  • Ջրով լի փուչիկներ, ո՞վ արագ փուչիկը կպայթեցնի

Լողափնյա մարմնամարզություն՝

  • Ջրում նախավարժանք
  • Վազք, ցատկ, թռիչք
  • Օղակախաղ
  • Պարան քաշոցի
  • Շնչառական վարժություններ

Արդյունքը՝ Կտեսահանվի և կնկարահանվի ողջ ընթացքը, կհրապարակվի բլոգում, ենթակայքում։