Posted in Հաշվետվություն

հունիս ամսվա հաշվետվություն

Հունիսը աչքի ընկավ ոչ միայն ջերմությամբ, այլև միջոցառումների առատությամբ։ Տոնական Հունիս 1.
Երգ, պար, ծիծաղ, նվերներ, փուչիկներ։
Այն ավելի շքեղ դարձավ Կոմիտասյան երգերով։
Քանի որ հունիսն է, և ամառային արև, օրվա մեծ մասը անց ենք կացնում լողավազանում։ Ջուրը երեխաների պաշտամունքի առարկան է դարձել, և դժվարությամբ են բաժանվում նրա շոյանքներից։ Յուրաքանչյուր խաղ կատարվում է ջրում։ Ջրային խաղեր, մրցույթներ.  «ես կարողանում եմ լողալ», «ես սովորում եմ լողալ»։
Հետո եկավ հարսանեկան շաբաթը`
նախապատրաստական փուլից մինչև իսկական ծիսական հարսանիք։
Նախօրոք թխեցինք գաթաները, պատրաստեցինք փողկապներ, հարսնաքողեր։ Միջոցառումը սկսեցինք ազգային ծիսական երգերով` դհոլի ուղեկցությամբ։
Ուրախ անցավ նաև գլաքարերով խաղ_մրցույթի անցկացումը։ Նրանց ստեղծած պատկերները աչքի էին ընկնում յուրօրինակ գեղեցկությամբ, գունային բազմազանությամբ։
Չկա մի օր, որ սաները հեքիաթ չլսեն։ Նրանք իրենց ընկալմամբ պատմում-վերարտադրում են լսած հեքիաթները, որը զարգացնում է բանավոր խոսքը։

Երգուսուցում

Ջրային խաղեր`

Փսփաում են ընկերներով

Աղջիկ փախցնոցի

Լողազգեստների ցուցադրություն

Ջրային հրճվանք

Ջրային խաղ

Գունավոր գնդակներ

Խնձորուտոցի