Posted in 《Մուտքի》ճամբար

,,Մուտքի ճամբարի,, ամփոփում

Վերպատրաստման վերջին օրվա սկիզբը տրվեց Սուրբ երրորդություն եկեղեցում։ Որպես կրթահամալիրի ծնող, աշխատող և ընտանիքի անդամ ծանոթ եմ ժամերգություն անցկացնելու կարգերին։ Համոզված եմ` մյուս մասնակիցները, որոնք նոր են ծանոթանում կրթահամալիրին, անակնկալի եկան։ Եկեղեցում ամենքս մեր մտքերով և մտորումներով երգում ենք հոգևոր երգերը և ակամա մասնակից լինում ժամերգությանը։

Շարունակել կարդալ “,,Մուտքի ճամբարի,, ամփոփում”
Posted in 《Մուտքի》ճամբար

Քննարկում ենք առակներ

Աստվածայինը ներսում է, ոչ դրսում

Մի անգամ Ռաբիյան, ով հայտնի էր իր առեղծվածային բնույթով, փողոցում` իր փոքրիկ հյուղակի առաջ ինչ-որ բան էր փնտրոււմ: Արևը մայր էր մտնում, ու ստվերները գնալով խտանում էին: Հավաքվեցին մարդիկ: Հարցնում էին.

Շարունակել կարդալ “Քննարկում ենք առակներ”
Posted in 《Մուտքի》ճամբար

Մուտքի ճամբար օր չորրորդ

《Մուտք կրթահամալիրի》չորրորդ օրը անցավ Մայր դպրոցում։ Ունեցանք շատ կարևոր դասաժամ` բլոգավարություն, Հերմինե Անտոնյանի հետ։ Պետք է ասել, որ շատ էֆեկտիվ դաս էր.մի շարք կարևոր ինֆորմացիաներ ստացանք թեմայի վերաբերյալ։

Շարունակել կարդալ “Մուտքի ճամբար օր չորրորդ”
Posted in 《Մուտքի》ճամբար

2. Մեկնաբանել Օշոյի հետևյալ առակները.

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Շարունակել կարդալ 2. Մեկնաբանել Օշոյի հետևյալ առակները.
Posted in 《Մուտքի》ճամբար

Մուտքի ճամաբար օր երկրորդ

Օրը սկսեցինք քննարկումներով։ Տիար Բլեյանի խոսքը Ազգային ժողովից. կարևո՞ր է տնային աշխատանքը, թե՞ ո՜չ։ Կարծում եմ` լրացուցիչ աշախատանք հարկավոր է բոլոր երեխաներին, կախված` նրանց կարողություններից։

Շարունակել կարդալ “Մուտքի ճամաբար օր երկրորդ”
Posted in 《Մուտքի》ճամբար

Բորիս Բիմ-Բադ


Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում։

Վերլուծություն `

Շատ հավանեցի այն միտքը, որ ուսուցիչը 《դասարանի սահմանափակ տարածքում տնօրեն է》։ Այն և՜ ազատություն է, և՜ պարտականություն։ Իսկական ուսուցիչը նա է, ով ապրում է իր աշակերտների ճակատագրով։ Նա քայլ առ քայլ ցանկանում է ոչ միայն գիտելիքներ հաղորդել նրանց, այն էլ` կատարյալ։ Այս գործում ուսուցիչը միայնակ չէ։ Արդյունավետ է մանկավարժի այն աշխատանքը, որին համագործակցում են ծնողները, հասարակությունը։ Հակառակ դեպքում շատ դժվար է միայնակ պայքարել վատի, չարիքի դեմ։

Posted in 《Մուտքի》ճամբար

Մուտքի ճամբար

Մուտք կրթահամալիրի առաջին օրն էր, ինձ ծանոթ, հարազատ միջավայր։ Հոգեվիճակս հանգիստ է, զգում եմ ներքին ներդաշնակյություն։ Մեր այսօրվա օրն անցավ ծանոթությամբ. շրջայցով եղանք հյուսիսային դպրոցում։

Ծանոթացանք դպրոցի մասնաճուղերին` քանդակագործության լաբորատորիա, ոսկերչության լաբորատորիա, նկարչության լաբորատորիա։

Շարունակել կարդալ “Մուտքի ճամբար”