Posted in Հաշվետվություն 2022_2023

2022-2023 ուսումնական տարվա ամփոփում-հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Posted in Հաշվետվություն 2022_2023

Հունիս ամսվա հաշվետվություն

Հունիսը աչքի ընկավ ոչ միայն ջերմությամբ, այլև միջոցառումների առատությամբ։ Տոնական Հունիս 1.
Երգ, պար, ծիծաղ, նվերներ, փուչիկներ։
Այն ավելի շքեղ դարձավ Կոմիտասյան երգերով։
Քանի որ հունիսն է, և ամառային արև, օրվա մեծ մասը անց էինք կացնում լողավազանում։ Ջուրը երեխաների պաշտամունքի առարկան է դարձել, և դժվարությամբ են բաժանվում նրա շոյանքներից։ Յուրաքանչյուր խաղ կատարվում է ջրում։ Ջրային խաղեր, մրցույթներ.  «ես կարողանում եմ լողալ», «ես սովորում եմ լողալ»։

Այս ամիս շատ էին նաև ճամփորդությունները. Այց «Ուսումնական ագարակ», «Դեպի պաղպաղակի գործարան», «Մի օր պոնչիկանոցում»,  «Դեպի Սուրբ երրորդություն եկեղեցի»։

Պաղպաղակի օր

Լողափնյա ճամբար`

Հունիսի 12

Հունիսի 13

Հունիսի 14

Հունիսի 15

Հունիսի 16

Posted in Ամառային ճամբար

Մանկավարժական ճամբարի աշխատակարգը

Հունիսի 18

9։00-9:20՝ ընդհանուր պարապմունք

9:20-12։00՝ աշխատանք դպրոցներում

12։30-13։00՝ ընդմիջում

13։00-ից՝ Ձեռագործ ակումբի մասնակցություն

Հունիսի 19

9։00-9:20՝ ընդհանուր պարապմունք

9:20-12։00՝ աշխատանք դպրոցներում

12։30-13։00՝ ընդմիջում

13։00-ից՝ աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Հունիսի 21

9։00-9:20՝ ընդհանուր պարապմունք

9:20-12։00՝ աշխատանք դպրոցներում

12։30-13։00՝ ընդմիջում

13։00-ից՝ Ձեռագործ ակումբի մասնակցություն

Հունիսի 22

9։00-9:20՝ ընդհանուր պարապմունք

9:20-12։00՝ աշխատանք դպրոցներում

12։30-13։00՝ ընդմիջում

13։00-ից՝ աշխատանք մասնախմբերով

Հունիսի 23

9։00-9:20՝ ընդհանուր պարապմունք

9:20-12։00՝ աշխատանք դպրոցներում

12։30-13։00՝ ընդմիջում

13։00-ից՝ աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Posted in Ամառային ճամբար

Ճամբարային հինգերորդ օր

Շաբաթվա վերջին օրն է։ Ավելի հետաքրքիր և հիշարժան օր պետք է ունենայինք։ Այսօրվա ընդհանուր պարապմունքը տարբերվող  էր մյուս օրերից։ Ճամբարականներից մեկը, ով քանոն է նվագում, իր հետ բերել էր գործիքը։  Մենք էլ սիրուն շրջան կազմեցինք, Յանան նվագեց, մենք երգեցինք։

Հաճելի ելույթից  հետո քայլեցինք մայր դպրոց` դեպի ինժեներական լաբորատորիա։
Այստեղ շատ հետաքրքիր էր. ընկեր Գնելը  մեծ սիրով պատմում և բացատրում էր ամեն մի դետալ։ Առիթ ունեցանք տեսնելու հաճելի մի անակնկալ. ընկեր Գնելը  պատրաստում էր երեխաների անունների առաջին տառերով կախազարդեր։ 

Ճամբարականներից շատերը չէին ուզում հրաժեշտ տալ. նրանց ամեն ինչ հետաքրքիր էր։ Բայց ժամանակը անսահման չէր. հարկավոր էր դպրոց հասնել։ Ճանապարհին գնեցինք քաղցր ձողիկներ և ուղևորվեցինք դպրոց։ Քայլելու ժամանակ երեխաները տխրությամբ հարց էին տալիս.
-Ընկե՜ր Նելլի, էլ դուք չե՞ք լինելու ճամբարում։
Ես էլ տխրեցի. արդեն սովորել և ընկերացել էինք միմյանց։ Մի ընտանիքի պես հաշտ ու համերաշխ անցկացրինք հինգ օր` իրար ձեռք մեկնելով, օգնելով, ծիծաղեցնելով, մեկս մեկի տխրությունն ու ուրախությունը կիսելով։
Ինձ համար շատ կարևոր էր այս օրերը հիշարժան դարձնել երեխաների համար։ Որ իրենց կյանքի այս փոքրիկ հատվածը հիշողությունների մեջ մնար զվարթ ու լուսավոր։

Posted in Ամառային ճամբար

Ճամբարային չորրորդ օր

Ճամբարային չորրորդ օրն է։ Արևային պայծառ օրը տրամադրում է բոլորիս աշխատել։ Ավանդույթ դարձաց առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո անցանք գործի։ Ես և իմ ճամաբարականները հավաքեցինք անուշահամ ծիրանները։ Գիշերվա քամին անբարենպաստ էր գտնվել ծիրանների նկատմամբ։ Հավաքելու ընթացքում երեխաները մեծ ախորժակով  վայելեցին ծիրանը։  Երկար չէինք կարող դպրոցում անցկացնել. պայամնավորված էինք. քանդակի դպրոց գնալ։ Տիկին Անահիտի և ընկեր Լուսինեի պատրաստած համեղ փքաբլիթների հոտը տարածվել էր ամբողջ դպրոցով։ Համեղ նախաճաշեցինք և ուղևորվեցինք դեպի գեղարվեստի դպրոց։
Ահա հասանք գեղարվեստ, որտեղ  մասնակցեցինք ցուցադրությանը։ Ճամաբարականները իրենց հեռախոսներով նկարում էին ցուցադրված նկարները, մեծ հետաքրքրությամբ հետևում էին ընթացքին։
Ցուցադրության ավարտից հետո գնացինք քանդակի դպրոց։
Ընկեր Ալիսի հետ հետաքրքիր աշխատանքներ կատարեցինք։ Թեման ազատ էր, երեխաների երևակայությունը` բազբազան։

Մասնակից դարձանք ուսանողների աշխատանքներին։
Հրաժեշտ տվեցինք ընկեր Ալիսին և քայլեցինք մայր դպրոցի կողքի խաղահրապարակ։ Այստեղ պաղպաղակ կերանք , խաղացինք և քայլեցինք դեպի դպրոց։ Ճանապարհը երկար էր և հոգնեցուցիչ, բայց երեխաները  լողի սպասումով արագ-արագ քայլում էին։ Հասնելուն պես հագան լողազգեստները և մտան ջուրը։

Posted in Ամառային ճամբար

Ճամբարային երրորդ օր

Օրը մռայլ էր, անձրևը իր մռայլությամբ տխրեցրեց մեզ։ Պետք է գնայինք ինժեներական դպրոց, բայց չստացվեց։  Ճամբարականները պատրաստված եկել էին։ Իհարկե, ակզբում տխրեցին, բայց հետո ուրախ խաղերով բարձրացրեցինք մեր տրամադրությունը։ Դպրոցում էլ վատ չանցավ օրը։
Ահա սկսվեց ընդհանուր պարապմունքը։ Ազգային երգն ու պարը զվարթյությամբ լցրեցին մեր սրտերը։ Պարեցինք «Գյովընդ», «Քոչարի» …
Դասասենյակում մի քանի հետաքրքիր խաղեր խաղացինք` ինտելեկտուալ խաղեր` երևակայությունը զարգացնելու համար։
Կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Երեխաները, ըստ եղանակի տրամադրության,  որոշեցին թղթով անձրևանոցներ պատրաստել։
Հետո  արև նկարեցինք, որպեսզի արև դուրս գա։ Չեք պատկերացնի` արևը դուրս եկավ։ Մենք էլ առիթից օգտվեցինք և ջրային խաղեր խաղացինք։

Հեծանվավարությունը և մարզական խաղերը ճամբարի առօրյայի մի մասն են կազմում։
Պայծառ արև էր արդեն, երբ ճամբարականները պաղպաղակ ուտելու ցանկություն հայտնեցին։ Քայլեցինք մոտակա խանութը,  գնեցինք պաղպաղակ և վայելեցինք հենց խանութի կողքի  այգում։

Posted in Ամառային ճամբար

Ճամբարային երկրորդ օր

Ողջու֊յն, ճամբա՜ր։ Հաճելի ժամանցներով լի ճամբարային երկրորդ օրն է։ Առավոտյան նախավարժանքից հետո ծիրանհավաք կազմակերպեցինք. ճամբարականները վայելեցին կարմրաթուշ ծիրանը, կտերը կոտրեցինք , դա էլ կերանք ու ընկանք ճամփա։  Նախաճաշը վերցրեցինք ու գնացինք։ Դե գուշակեք` ու՞ր։ Իհարկե, ուսումնական ագարակ։ Ճանապարհին հանդիպեցինք Տիար Բլեյանին, ով երեխաների ամենասիրված ուսուցիչն է։
Հասնելուն պես նախաճաշեցինք, կերակրեցինք կենդանիներին։ Հետո սկսվեց ամենահետաքրքիրը` ձիավարությունը։ Ներքին վախերը հաղթահարելով`բոլորն էլ վայելեցին ձիավարության հաճույքը։ Ձիերին ցտեսություն ասացինք և քայլեցինք ագարակի խորքը` կերակրելու հավերին, բադիկներին, որոնք իրենց ամառային կանաչն էին վայելում ծառերի տակ։
Ագարակում անցավ օրվա սկիզբը։
Շոգ էր, բայց դե մենք սեբաստացի ենք. պետք էր ոտքով հասնենք հարավային դպրոց։
Դե՜ գնացինք, եկե՜ք մեզ հետ. ամառային ամենահետաքրքիր ճամբարը ձեզ է սպասում։
Դպրոցում լողացինք, խաղացինք, ճաշեցինք։ Վերջում` ֆիլմ դիտեցինք և գնացինք տուն։

Օրվա ափոփումը տեսաֆիլմում։

Ֆոտոշար`

Posted in Ամառային ճամբար

Ճամբարային առաջին օր

Ճամբարային առաջին օրվա մեկնարկը տրվեց ընդհանուր պարապմունքով` ազգային երգ ու պարով։
Չենք մոռանում ամենօրյա միջավայրի խնամքի մասին։ Մի լավ մաքրեցինք և հավաքեցինք դպրոցի տարածքը։
Եկավ խաղերի ժամը. ինտելեկտուալ խաղերի շարքից խաղացինք լոտո, փազլ։ Մարզական խաղերից վոլեյբոլ և հեծանվավարություն։
Նախաճաշեցինք և գնացինք լողալու։ Լողը թերևս երեխաների ամենասիրված մարզաձևն է։ Վաղ առավոտից միակ լսվող նախադասությունը.
-Ընկեր Նելլի, ե՞րբ ենք լողալու։
Լողավազանում անցկացրեցին մոտ երկու ժամ։
Ու երբ եկավ ճաշի ժամը, տրտնջալով և չուզենալով դուրս եկան լողավազանից։
Մեզ համեղ ուտելիքներ էին սպասում։ Քաղցը հագեցնելուն պես օրվա հերթապաները հավաքեցին խոհանոցը, իսկ մյուսները դասասենյակի մաքրությամբ զբաղվեցին, որպեսզի Վաղը  մաքուր ու կոկիկ սկսենք մեր օրը։ Մաքրված դասասենյակում  սկսեցինք ընթերցել` հոգնածությունից ազատվելու համար։

Ֆոտոշարք`

Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

Թափառումներ Բանգլադեշում

Ահա և վերջ։ Ճամաբարային վերջին օրն էր։ Ինձ համար  շատ կարևոր էր, որ սովորողները գոհ և երջանիկ հրաժեշտ տան դպրոցին։ Ասեմ` ստացվեց։ Դե պատմում եմ, կարդացեք։
Օրը սկսցեինք քայլքով դեպի  «N 23»  երթուղի։ Որտեղ վճարեցինք գումարը և ուղևորվեցինք դեպի Սուրբ երրորդություն եկեղեցի։ Հասնելուն պես խաղացինք  ազգային խաղ` «Աղջիկ փախցնոցի»։

Ամենահետաքրքիրը այն էր, որ երբ խաղում էինք, մեզ մոտեցավ մի տատիկ։ Նա  խնդրեց , որ ինքն էլ խաղա։ Մենք էլ սիրով համաձայնեցինք։ Տատիկը շատ ոգևորված էր և շնորհակալություն հայտնեց` իրեն մանկություն տեղափոխելու համար։
Սկսեցինք քայլել. սովորողները պաղպաղակ էին ուզում։ Ամենամոտ խանութից գնեցինք պաղպաղակ և վայելեցինք այգում։ Դե երեխաներին գիտեք, արդեն սղարաններ էին տեսել։ Արագ-արագ վերջացրեցին պաղպաղակը և վազեցին խաղալու։ Մի մասը սղարամներ գնաց, մի մասը մարզվում էր, մի մասն էլ ճոճվում։ Երեխաներից մի քանիսն էլ ռոլիկներ էին վարում։ Այստեղ անցկացրեցինք մեկ ժամ, որից հետո հնչեց ընկեր Նելլիի ձայնը։
-Հավաքվում ենք, երեխանե՜ր։
Լուռ ու մունջ վերցնելով պայուսակները` շարունակեցինք մեր թափառումները։

Սուրբ երրորդություն եկեղեցուց քայլեցինք դեպի Հյուսիսային դպրոց։ Շատերը ժպիտով և հաճույքով նայեցին իրենց դպրոցը հիշոցնող հարազատ պատկերներին։ Մենք անցանք   քանդակի և ոսկերչության  դպրոցների մոտով։ Վերջապես հասանք Մայր դպրոց։ Եվ ահա վերջ. հրաժեշտի ժամը մոտեցել էր։ Գրկախառնվելուց և միմյանց բարեմաղթանքի խոսքեր ասելուց հետո բաժանվեցինք։ Ամեն մեկս, մեր երթուղին գնալով, պայծառ տխրությամբ ու սեպտեմբերյան համդիպման նոր ապասումներով հրաժեշտ տվեցինք։