Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

«Երկրի օրն» է

Ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկրի օրը, բնապահպանական տոն։ Այս օրվա կապակցությամբ «Ընթերցասեր» ճամբարականները երկրի և տիեզերքի մասին իրենց գիտելիքներով են կիսվում։

Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

Գորտ (Լյագուշկա)

Պատի վրա կավիճով հորիզոնական գիծ է քաշվում։ Գնդակը պետք է դրանից վերև հարվածել, և երբ այն հետ է գալիս և հարվածում գետնին, պետք է գնդակի վրայով ցատկեն։ Երեխաները շարվում են իրար հետևից, և խաղը սկսվում է։ Եթե ինչ-որ մեկը չի կարողանում, նա հավաքում է Լյագուշկայի տառերը հերթականությամբ։ Ով առաջինն է «Լյագուշկա» դառնում, նա դուրս է գալիս խաղից։

Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

Այրվող կարտոֆիլ

Շրջանով կանգնած մասնակիցները արագ տեմպով իրար են գցում գնդակը։ Եթե ինչ-որ մեկը ձեռքում պահում է գնդակը և չի հասցնում արագ նետել, անցնում է մեջտեղ և կքանստում է։ Խաղը շարունակվում է՝ մեջտեղում նստածը պետք է կարողանա բռնել գնդակը, բայց առանց ոտքի կանգնելու։ Եթե դա նրան հաջողվում է, նա դուրս է գալիս տուգանային գոտուց։

Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

«Բարեկենդան» ներկայացումը

Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները «Բարեկենդանը» ներկայացումը ցուցադրեցին կրթահամալիրի Մարմարյա սրահում։ Սովորողների պատումները այստեղ՝👇

Շարունակել կարդալ “«Բարեկենդան» ներկայացումը”
Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

Պարապմունք-համերգ

Այսօր մասնակցեցինք «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի պարապմունք- համերգին։

Հմուտ փոքրիկ երգիչները իրենց կատարման մեջ ներքաշեցին նաև մեզ։ Անկաշկանդ, անմիջական մթնոլորտ ստեղծվեց։ Սովորողները ուշադիր լսում էին ` կարողանում էին կատարել ունկդրին ներկայացվող պահանջները։

Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

Ազգային խաղ

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ:

Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

Ադե, մադե, քանի՞ մատ է:

Ազգային խաղերի ուսուցում։

Երեխաներից մեկը ձեռքերը մեջքի ետև պահելով, հարցնում է խաղընկերոջը.
—  Ադե, մադե, քանի՞ մատ է:

Խաղընկերը հինգ թվի սահմաններում ասում է որևէ թիվ: Եթե համընկնում է մատների թվին, փոխում են տեղերը: Եվ այսպես շարունակ: