Posted in Без рубрики

Իմ նոր խաղալիքը. փաթեթ

Այս շաբաթ սաների մուտքը պարտեզ ակսվեց նոր խաղալիքներով։ Խաղալիքները զարգացնող են` փազլ, քուղերով խաղ, թվերով լեգոներ…
Սենյակը լցվեց նոր խաղալիքների բույրով և երեխաները մեծ հրճվանքով դիտում և խաղում էին։ Հաճելի էր, որ նրանք անկաշկանդ մեկը մյուսին էին տալիս իրենց բերած խաղալիքները։

Մերին և իր խաղալիքը

Ինքնուրույն Մերին

Մինելին և իր խաղալիքը

Սարքիսը և իր խաղալիքը

Մուշեղը և իր խաղալիքը

Posted in Без рубрики, Մայիսյան հավաք

Տիկնիկագործություն

Այսօր հյուրնկալեցինք տիկնիկագործ Բելլային։ Սկզբում նա սաներին ծանոթացրեց տիկնիկագործությանը, տիկներ պատրաատելու ընթացքում անհրաժեշտ նյութերին, գործիքներին։ Սաները շոշափեցին հերյունը, թելերը, տիկնիկի աչքերը…

Շարունակել կարդալ “Տիկնիկագործություն”
Posted in Без рубрики, Ուսումնական նյութեր

Ավագ շաբաթ. Երեքշաբթի` խնոցի հարելու օրը

Տեսանք խնոցին։ Իհարկե մեր տարբերակը այլընտրանքային էր։ Բանկայով սկսեցինք հարել մածունը, սաները մեծ ոգեշնչանքով հետևում էին գործընթացին։ Եվ հանկարծ կարագը երևած… Դե պատկերացրե՜ք նրանց ոգևորությունը։

Posted in Без рубрики, Ուսումնական նյութեր

Ավագ շաբաթ. երկուշաբթի` ջրաղացպանի օր

Այս շաբաթ պահքի վերջին շաբաթն է։ Ամեն օր իր խորհուրդն ունի։ Այսօր ավագ երկուշաբթին է` ջրաղացպանի օրը։ էրկանքով աղացինք ցորենը, երեխաները պատկերացում կազմեցին, թե ինչպես են ցորենից ալյուր աղում։

Posted in Без рубрики, Կարապներ TV

Գունապատկերախաղ ,,Կարապներ TV,, 5_րդ թողարկում

,,Կարապներ TV,, այսօրվա թողարկմանը պատրաստեցինք զարգացնող խաղ` գունապատկերախաղ։ Առաջին հայացքից թվում է, թե բավական հեշտ է, բայց ո՜չ։ Խաղը միաժամանակ երկու գործողություն է սովորեցնում`գույն և պատկեր։ Այս դեպքում երկրաչափական պատկերը եռանկյունին էր, իսկ գույնները` չորսը։