Posted in Հունվարյան ճամբար

Գեղասահքի մարզադպրոցում

Այսօր «Ծիածան» ջոկատը այցելել էր Գեղասահքի մարզադպրոց։ Ճամաբարականները բավականին հմուտ կերպով սահում էին սառույցի վրա։Որոշները, առաջին անգամ լինելով սահադաշտում, հաղթահարում էին վախը, վստահություն ձեռք բերելով` սահում էին չմուշկներով։

Posted in Հունվարյան ճամբար

Բնագիտական փորձ

Փորձինկարագրությունը

Վերցնում են մի քանի ճաշի գդալ աղ  և   լուծում ենք բաժակում: Խառնում ենք այնքան, մինչև որ աղը ամբողջությամբ լուծվի:  Ստացված լուծույթը վերցնում ենք ճաշի գդալով, այն պահում ենք վառվող մոմի վրա : Աղաջուրը աստիճանաբար գոլորշիանում է:  Մոմը հանգցնում  ենք: Գդալի վրա  մնում են բյուրեղիկներ,  ջուրը անհետացավ, իսկ աղը մնաց:

Posted in Հունվարյան ճամբար, Երկարօրյայի ուսումնական նյութեր

«Մուկն ու կատու»

Սովորողներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Սովորողները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Սովորողներն  օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Այնքան բարձր էմոցիաներով խաղացինք` ճամբարականները չէին ուզում տուն գնալ։

Ավելին տեսանյութում`

Posted in Հունվարյան ճամբար, Երկարօրյայի ուսումնական նյութեր

Գեղեցկության սրահ մեր դասարանում

Այսօր մեր դասարանը յուրահատուկ գեղեցիկ էր։ Ինչի՞, որովհետև դարձրել էինք գեղեցկության սրահ։ Ճամբարականները իրենց հարդարման պարագաները դպրոց էին բերել։ Հատուկ նապատակով` մյուս ջոկատայիններին սպասարկելու և գեղեցկացնելու համար։ Արդյունքը` աննկարագրելի գեղեցիկ էր։ Մեր հյուրերը գոհ ու երջանիկ հեռացան։

Ավելին տեսանյութում `

Շարունակել կարդալ “Գեղեցկության սրահ մեր դասարանում”
Posted in Հունվարյան ճամբար

Բնատեխնիկական ստուգատես. հետազոտական աշխատանք

Բնագիտական ստուգատեսին ընդառաջ «Ծիածան» ջոկատը իրականացնում է հետազոտական աշխատանք։ Ճամբարական Վարդանը` իր հետ բերել էր մանրադիտակ, որով հետազոտում ենք ամեն ինչ։ Օրինակ` խնձոր, հյութ, անգամ իրենց ձեռքերը, որպեսզի տեսնեն մանրէներին և այլն։

Posted in Հունվարյան ճամբար, Երկարօրյայի ուսումնական նյութեր

Լեգոշինություն

Լեգո կոնստրուկցիաներ հավաքելը գրեթե բոլոր երեխաների սիրելի զբաղմունքներից է։ Մեր դասարանը հարուստ է լեգոյի ամենատարբեր հավաքածուներով։ Մեկը սիրում է գրքով հավաքել, մյուսը՝ լեգոյի խառը հատիկները հավաքելով իր պատկերացմամբ  մի բան ստանալ։ Լեգոյով խաղալը շատ է զարգացնում միտքը և մարզում ուղեղը։

Posted in Հունվարյան ճամբար

Ճամբարային առաջին օր

Ճամբարային անցուդարձ։ Օրվա կարևորագույն զբաղմունքներից է տարատեսակ խաղերը` ինտելեկտուալ, կառուցողական։ Ընթերցանության մասին չմոռանալով` ճամբարակնները կարդում են իրենց նախընտրած գրքերը։ Հարջորդիվ կխոսենք և կլուսաբանենք այն։