Posted in Լուսաբանումներ

Հարիսայի ծես-տոնախմբություն

«Հարիսայի Ծեսը» կրթահամալիրյան այն սիրելի օր-տոներից է, որին նախորդում է մի ողջ շաբաթվա նախագծային գործունեություն։ Ծեսն ունի իր նախածեսը՝ թթվի ծեսը: Կրթահամալիրում դժվար է պատկերացնել հարիսան առանց թթվի: Հարիսայի ծեսը կրթահամլիրի տոնի անբաժան մասն է։ Օրը, տոնախմբությունից զատ, նշանավորովում է նաև ավանդական հարիսայի համտեսով։ Մեծով-պստիկով` որպես միասնականություն, մեկ սեղանի շուրջ նստում ենք ու վայելելում սիրելի ուտեստը։

Այս տարի օրը նշանավորվեց նաև ցուցահանդես_վաճառքով։ Երկու կարևոր միջոցառում միախմբեց` ազգայինը սիրող_տարածող մարդկանց։

Հեղինակ՝

Ողջույն, ես Նելլին եմ Կարապետյան։

Թողնել մեկնաբանություն