Posted in Նախագծեր

Ռոդարի+Աղայան (նախագիծ)

Նախագիծը` Ռոդարի+Աղայան

Մասնակիցներ` 2֊5 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, երգի դաստիարակ

Ժամանակահատված` 01.03 ֊ 30.04

Նպատակը՝

  • Իրականացնել «Ռոդարի+Աղայան» նախագիծը նախակրթարաններում, 2-5
  • տարեկանների խնամքի և զարգացման խմբերում և ընտանիքում։
  • Նախագծի նպատակը՝  ծանոթացում Ղ. Աղայանի, Ռոդարիի ստեղծագործություններին. Սովերել երևակայել, ստեղծագործել:

Խնդիրները`

  • Ֆիլմերի, հեքիաթների, թատրոն-խաղի,երաժշտախաղի, ռադիոթողարկումների ստեղծում,
  • Ծանոթանալ Աղայանի, Ռոդարիի ստեղծագործություններին,
  • ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավում նախագծին,
  • գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, բնագիտական, մարզական, երաժշտական հմտությունների զարգացում

Սպասվելիք արդյունքներ՝

  • Ռոդարի֊աղայանական ընտանեկան տեսանյութերի ստեղծում, հրապարակում
  • Ռոդարի֊աղայանական
    ռադիոփաթեթների հրապարակում

Ստեղծագործությունների ցանկ` ոտանավորները, հեքիաթները խաղում և նկարահանում ենք՝ դրանք վերածելով ծափխաղերի, ճվիկների, հաշվերգերի, խաղերգերի:

Նախագծի ընթացքում ստեղծում, հորինում, իրականացնում ենք ռոդարիական խաղեր, համատեղում Աղայանի ու Ռոդարիի ստեղծագործությունների հետ, ստեղծում ենք տեխնոլոգիական աշխատանքներ`

Նախատեսում ենք ընթերցումներ բակում

Հեքիաթների հորինում

Տեխնոլագիական աշխատանք-կավով հեքիաթների հերոսների պատրաստում

Ընտանեկան նախագիծ՝

  • Ռոդարի֊Աղայան ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում։

Հեղինակ՝

Ողջույն, ես Նելլին եմ Կարապետյան։

Թողնել մեկնաբանություն