Posted in Без рубрики

Շրխկաններով երգուսուցում

Քանի որ մոտենում է տյառնընդառաջի տոնը, նախակրթարանում տիրում է բարձր տրամադրություն։ Այդ ամենին համ ու հոտ է հաղորդում երգուսուցումը`ընկեր Մարիամի հետ։ Այսօր մեր այլընտրանքային շրխկաններով սաներին ուսուցանվեց  <<Զմփիկ_զմփիկ>>, <<Տրոպ_տրոպ>> խաղերգերը։ Եկեք խոսենք սաների ոգևորության, նրանց առաջարկությունների մասին

Ա՜յ, օրինակ, <<Տրոպ_տրոպի>> ժամանակ սաներից մի քանիսը իրենք առաջարկեցին շրխկանների օգտագործման տարբերակները։Ի ՞նչ է մեզ հարկավոր, իհարկե` համագործակցություն երեխաների հետ։ Իրենք սովորում են մեզանից, մենք էլ` նրանցից։ Ամենակարևորը, երեխաները հատ_հատ զգում եմ ռիթմը, երաժշտությունը։ Հարազատ միջավայրում նրանք էլ ավելի են ինքնուրույն դառնում։ Կրթահամալիրի սիրտը ազգայինն է, ազգային երգն ու պարը, ազգային տարրերքը, ծեսերը։ Եվ ի ՞նչ է պետք մեզ. մեր մատաղ սերունդին բարձր մակարդակով կրթել և տարածել հայկականը, դառնալ այդ ամենի մի մասնիկը։