Posted in Նախագծեր

Մայրիկատոն (Նախագիծ)

Անվանումը՝ «Ձոն մայրիկիս»

Մասնակիցներ՝ 2֊5 տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ

Պատասխանատուներ` Նելլի Կարապետյան, Լիլիթ Հովհանիսյան

Ժամը` մարտի 7֊ին, ժամը 11֊ին
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Նպատակը՝ պատրաստում ենք գեղեցիկ նվերներ, համեղ թխիկներ, մրգային կերպարներ, երգում և արտասանում ենք մայրիկների համար

Խնդիրները` աշխատանքն իրականացնելիս երեխաների մոտ ձևավորվում է հարգանք՝ դեպի ծնողը, զարգանում է ճաշակը, սովորում են գույները գեղեցիկ համադրելու կարողությունը, երբեք չիրականացրած «չի կարելին» այդ օրը դառնում է «կարելի» ( ստեղծում են իրենց նախընտրած թխիկները)

Հանդիպման առաջին հատվածում մայրիկները կվայելեն երեխաների կատարումները, թարմ մրգերով ձևավորած կերպարները, համեղ կոնֆետները։

Երկրորդ հատվածում մեր գործունեության տարածքը վեր է ածվում իսկական նվերատոնի՝ երեխաները նվիրում են իրենց պատրաստած նվերները

Դե իսկ վերջում էլ ազգային խաղեր, երգ, պար, մտերմիկ զրույցներ։

Հեղինակ՝

Ողջույն, ես Նելլին եմ Կարապետյան։

Թողնել մեկնաբանություն