Posted in Ուսումնական նյութեր

Խաղ_մրցույթ

Առողջական նպատակներով այսօր խաղ_մրցույթ ենք անցկացրել։ Լողավազանի կողքին թափված կլոր խճաքարերի վրա սաները արագ վազքով պիտի հասնեին նպատակակետին, ուր դրված էր հաղթական խնձորը։ Հաճելի էր, որ սաները իրենց մրցանակը զիջում էին պարտված ընկերուհուն։ Խաղը վերածվեց ընկերասիրության և նրբամտության դասի։

Posted in Ուսումնական նյութեր

Կարապներ TV #16

Շունը, որը հաչել չգիտեր

Երբ եկավ հեքիաթի ժամը, սաների առաջարկով նրանք ներկայացրին իրենց ամենասիրելի հեքիաթը 《Կարապներ》TV_ում։ Հեքիաթը պատմեցին Մուշեղը, Դավիթը, Արփին, Էլենը և Հարությունը։ Ոգևորությունը կատարյալ էր. նրանց միջամտում էին նաև մյուսները, լրացումներ անում, մոռացված դրվագները վերականգնում։

Posted in Ուսումնական նյութեր

Վարդավառի ծես նախագիծ

Վայրը` հարավային դպրոց_պարտեզ

Մասնակիցներ` 2_5 տարեկաններ, դաստիարակներ, երգի դասավադող

Նպատակ`

  • Սովորում են Վարդավառի ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • սովորում են պատրաստել  Խաչբուռ, որը կարելի է պատրաստել ինչպես  ցորենի հասկերից,    այնպես էլ՝ ծաղիկներից,
  • սիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:
Շարունակել կարդալ “Վարդավառի ծես նախագիծ”
Posted in Ուսումնական նյութեր

Ծիրանահավաք

Անհամբեր ապասում էինք, երբ պետք է ծիրանը հասնի. ահա եկավ այդ օրը։ Ծիրանահավաք_բերքահավաք կազմկերպեցինք։ Քաղցր և կարմրաթուշ ծիրանները կարծես մեզ էին սպասում, իսկ սաների ոգևորությունը ավելի էր գեղեցկացնում ծեսը։

Posted in Ուսումնական նյութեր

Ծիսական հարսանիք

Աննկարագրելի են այսօրվա մեր զգացումները։ Ծիսական հարսանիք արեցինք ամառային լողափում։ Իսկական ավանդական հարսանիք` դհոլ զուռնով, երգ ու պարով, հարսնաքավորներով, քողերով, փողկապներով, բայց լողազգեստներով։
Արարողությունը սկսեցինք փեսաների այցելությամբ։ Դհոլ զուռնայով, երգ ու պարով եկան հարսնացուներ տանելու։ Նրանք գովաբանում էին ծիլ_ծիլ բեղերով քաջ տղաներին։ Աղջիկներն էլ պատասխան երգով ներկայացնում էին իրենց նազելի հարսնացուներին։ Ավանդության համաձայն` մասնակիցներին բաժանեցինք տարոսիկներ և գաթաներ։ Ամբողջ ընթացքում չէր պակասում երգն ու պարը, դհոլի զարկերի տակ ընթացող ջրոցին ու ուրախ խաղերը։