Posted in Без рубрики, Ուսումնական նյութեր

Աղայանական օր

Օրը բարի էր։ Մաքուր օդ, պայծառ արև, լավ տրամադրություն. բլբլոցներն ամենուր լսվում են, և այդ բլբլացողները արտասանում են Աղայան։ Էլ ի՞նչ ասենք , շնորհավո՜ր ծնունդդ, Ղազարոս Աղայա՜ն։

Ուղիղ եթեր

Posted in Без рубрики, Ուսումնական նյութեր

Ազգային խաղ 《Էկե, դուկե》

Ինչպես առաջացավ այս խաղը խաղալու միտքը, մի փոքր պատմեմ։ Երբ նստած մտածում էինք ինչ խաղեր էինք խաղում մանուկ ժամանակ,ամուսինս, ով արմատներով Մարտունիից է, հիշեց, և սկսեցինք խաղալ։ Այս խաղը խաղացել են մեր պապերը, պապերի պապերը, մեր ծնողները, մենք, հիմա արդեն` մեր երեխաները։

Posted in Без рубрики

Հեքիաթասած երեխաները

Հեքիաթներ բոլորս ենք լսել և սիրում: Դրանք երեխաների հետ շփման, նրանց ներաշխարհին հաղորդակից դառնալու ամենանախընտրելի միջոցներից են և անասելի հաճույք են պատճառում նրանց: Հետաքրքիր է այն, երբ գիրքը ձեռքդ սկսում ես կարդալ, երեխաներից քչերն են լսում։Կարդալու ընթացքում կարելի է խնդրել երեխային իր կարծիքը հայտնել հեքիաթի ընթացքի մասին: Միգուցե նա ինչ-որ բան ավելացնի (օրինակ՝ էլ ինչից վիրավորվեց աքլորը), կամ ինչ-որ բան փոխի: Անկախ կարդալու ընթացքում երեխայի ակտիվությունից՝ վերջացնելուց հետո պետք է քննարկել հեքիաթը:

Posted in Без рубрики

Ծնողները ինքնագլորին

Այսօր մեզ հյուր էին նաև ծնողները։ Կարևորելով երեխա_ծնող միասնությունը` ծնողները ևս մեր անկաշկանդ միջավայրում վերհիշեցին իրենց մանկությունը։ Հաճելի է տեսնել, թե ինչքան անկաշկանդ էին նրանք, պատանեկան ավյունով լի։ Ահա Տիգրանն ու իր մայրիկը, Աննան ու իր մայրիկը, Հասմիկը և իր հայրիկը, ինքնագլորներով մրցում են միմյանց հետ։

Posted in Без рубрики

Շրխկաններով երգուսուցում

Քանի որ մոտենում է տյառնընդառաջի տոնը, նախակրթարանում տիրում է բարձր տրամադրություն։ Այդ ամենին համ ու հոտ է հաղորդում երգուսուցումը`ընկեր Մարիամի հետ։ Այսօր մեր այլընտրանքային շրխկաններով սաներին ուսուցանվեց  <<Զմփիկ_զմփիկ>>, <<Տրոպ_տրոպ>> խաղերգերը։ Եկեք խոսենք սաների ոգևորության, նրանց առաջարկությունների մասին

Ա՜յ, օրինակ, <<Տրոպ_տրոպի>> ժամանակ սաներից մի քանիսը իրենք առաջարկեցին շրխկանների օգտագործման տարբերակները։Ի ՞նչ է մեզ հարկավոր, իհարկե` համագործակցություն երեխաների հետ։ Իրենք սովորում են մեզանից, մենք էլ` նրանցից։ Ամենակարևորը, երեխաները հատ_հատ զգում եմ ռիթմը, երաժշտությունը։ Հարազատ միջավայրում նրանք էլ ավելի են ինքնուրույն դառնում։ Կրթահամալիրի սիրտը ազգայինն է, ազգային երգն ու պարը, ազգային տարրերքը, ծեսերը։ Եվ ի ՞նչ է պետք մեզ. մեր մատաղ սերունդին բարձր մակարդակով կրթել և տարածել հայկականը, դառնալ այդ ամենի մի մասնիկը։

Posted in Без рубрики

Հեքիաթի ժամն է

հեքիաթներ կարդալը և հաճախ զրուցելը երեխաների հետ, շատ կարևոր է։ Նկարազարդ գրքերով հեքիաթներ կարդալիս թույլ տվեք, որպեսզի երեխան նախ ուսումնասիրի նկարը, ապա նոր կարդացեք նկարին վերաբերող հատվածը։ Սկսեք հարցեր տալ գրքի մասին. օրինակ. «Ինչու՞ նա այդպես վարվեց», կամ «Ո՞ւր գնացին նրանք», «Ի՞նչ եղավ հետո» և այլն։ Ոգևորեք երեխայի երևակայության թռիչքը։ Ա՜յ, օրինակ, իմ սաները հե՜նց այդպես էլ անում են` պատմում են <<Ծիտը>> հեքիաթը իրենց տարբերակով։