Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

Այց «Ուսումնական ագարակ»

Այսօր, որոշել էինք այցելել «Ուսումնական ագարակ»։

1_ին և 2_րդ դասարանի ճամբարականների հետ քայլքով գնացինք ագարակ։ Ճամբարականները շրջեցին ագարակում, ծանոթացան ագարակի բնակիչներին։ Տառաճանաչ, ընթերցասեր սովորողները կարդացին ցուցանակները՝ ձիերի անունները։  Ճամբարականները փորձում էին համոզել սիրամարգին բացել գույնավոր փետուրներով զարդարված պոչը, բայց գեղեցկուհին այդպես էլ չբացեց, չտեսանք նրա գեղեցիկ կերպարը։ Այնուհետև լսելով ձիավարության կանոնները՝ փորձեցինք ձիավարել, իհարկե` ուսուցչի օգնությամբ։

Ուրախ ու հագեցած օրվա ավարտին` մինչև երթուղի հասնելը, վայելեցինք`պաղպաղակ։

Posted in Երկարօրյայի ուսումնական նյութեր

Թե ինչպես պաշտպանվել հարձակումից

«Ես կարողանում եմ» նախագծի շրջանակներում Տիգրանը և Էրոսը կիսվում են իրենց սպորտային հմտություններով։ Դասընթացի ընթացքում ներկայացվեցին տարատեսակ հնարքներ, թե ինչպես պաշտպանվել հարձակումից։

Posted in Ուսումնական Նախագծեր

Քայլք Բանգլադեշում նախագիծ

Մասնակիցներ՝ 1_3 դասարանների երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Քայլարշավի վայր՝  Բանգլադեշ

Ժամը՝ 14:40-16:40

Պատասխանատուներ` Նելլի Կարապետյան, Լուսինե Սարգսյան

Շարունակել կարդալ “Քայլք Բանգլադեշում նախագիծ”